Երևանի թոփ-10 խնդիրները

ԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐ

Փոշի

Խնդրի №1 աղբյուր․ ՀԱՆՔԵՐ

Քաղաքային իշխանություններ
  1. Հանքերի մոնիտորինգ և հանքերի ու քաղաքի միջև նվազագույն հեռավորությունը սահմանող գործող օրենսդրական նորմերի պահպանման վերահսկողություն: Հանրապետության մակարդակով՝ բացակայող օրենքների մշակում և կիրառում, որոնք նախատեսում են տույժեր և տուգանքներ՝ ընդհուպ մինչև արդյունահանման արտոնագրից զրկում։
  2. Հանքերի սեփականատերերին հարկային արտոնությունների կամ սուբսիդիաների տրամադրում՝ հանքերում էկոլոգիապես մաքուր տեխնոլոգիաների և սարքավորումների օգտագործման նպատակով: Սա կարող է խրախուսել սեփականատերերին ավելի էկոլոգիապես կայուն գործելաոճ որդեգրել:
  3. Արտանետումների և օդի որակի վերահսկման թափանցիկ համակարգի տեղադրում հանքերի մոտ՝ տվյալների հանրային հասանելիությամբ: Սա կարող է խրախուսել սեփականատերերին պահպանել բնապահպանական չափանիշները։ Այս համակարգը նաև թույլ կտա վերահսկել, թե որքանով են սեփականատերերը պահպանում սահմանված նորմերը, իսկ քաղաքացիներին՝ ամբողջությամբ իրացնել իրենց սոցիալական վերահսկողության գործառույթը և վստահել իշխանություններին՝ աղտոտվածության իրական պատկերի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու առումով:
  4. Աջակցություն քաղաքապետարանի և հանքերի սեփականատերերի համատեղ հետազոտական ​​ծրագրերի ստեղծմանը արտանետումների և փոշու նվազեցման ժամանակակից մեթոդների մշակման և ներդրման նպատակով:
  5. Ֆինանսավորել և աջակցություն ցուցաբերել հանքարդյունաբերության և շինանյութերի արտադրության ավելի մաքուր այլընտրանքային ճանապարհներ գտնելու հետազոտություններին։
  6. Հանքերին առնչվող բնապահպանական խնդիրների մոնիտորինգի և քննարկման նպատակով ակտիվորեն համագործակցել հանրության և բնապահպանական կազմակերպությունների հետ:
  7. Գործող օրենսդրության համաձայն՝ կանոնավոր աուդիտների և ստուգումների անցկացում հանքերում՝ բնապահպանական չափանիշների և պահանջների պահպանումն ապահովելու նպատակով։
  8. Օգնել հանքերի սեփականատերերին ֆինանսական ռեսուրսներ գտնել, ինչպիսիք են դրամաշնորհները և ներդրումները մաքուր տեխնոլոգիաներում, էկոլոգիապես մաքուր սարքավորումներ ներդնելու նպատակով։
  9. Մշակել ոչ մետաղական նյութերից կախվածության նվազեցման և շինարարության ու արտադրության այլընտրանքային մեթոդների խրախուսման երկարաժամկետ ռազմավարություն։
Բիզնես. Երևանի շրջակայքում գործող հանքերի սեփականատերեր և կառուցապատողներ
  1. Փոշու և ծանր մետաղների արտանետումները նվազագույնի հասցնելու համար փոշու հավաքման զտիչների համակարգի պարտադիր ներդրում:
  2. Ներդրումներ՝ հանքերի շուրջ քամուց պաշտպանող պատնեշների և ճնշման տակ ջրի ցողման միջոցով փոշու զսպման համակարգերի տեղադրման ոլորտում։
  3. Փոշու ճնշման և անիվների լվացման համակարգերի պարտադիր օգտագործում:
  4. Չգործող հանքերի տարածքի պարտադիր ռեկուլտիվացիա։
Տեղի բնակիչներ/տեղական նախաձեռնություններ
  1. Կամավոր բնապահպանական պարեկային խմբերի ստեղծում, որոնք կարող են վերահսկել հանքերում բնապահպանական չափանիշների պահպանումը:
  2. Տեղական բնապահպանական կազմակերպությունների կողմից հետազոտությունների նախաձեռնում՝ ուղղված հանքերի շահագործման բնապահպանական նորմերի և չափորոշիչների մշակմանը։

ԱՎԱԶԱՀՈՂ

Քաղաքային իշխանություններ
  1. Քաղաքի ավազե և մանրաքարից ծածկույթները այլընտրանքային ծածկույթով՝ սիզամարգով, խճաքարով, ծառի մանրացված կեղևով, տաշեղներով փոխարինելու նորմերի մշակում: Աջակցել սեփականատերերին տնամերձ տարածքները դրանցով փոխարինելու հարցում։
  2. Քաղաքի կանաչ տարածքների և սիզամարգերի պահպանման խիստ նորմերի մշակում բուսականության պատշաճ խնամքն ապահովելու նպատակով։
  3. Աջակցություն տնամերձ հողամասերը բնակիչներին որպես սեփականություն հանձնելու ծրագրին` բնապահպանական որոշակի պահանջների պահպանության դեպքում։
  4. Փողոցի և մայթերի միջև գտնվող սիզամարգերի վերակառուցում. մայթի և սիզամարգերի սխալ թեքության պատճառով հողը և սիզամարգերի սերմերը դուրս են հոսում նախանշված վայրից։
  5. Փողոցում գտնվող բոլոր ծառերի բների շուրջ (բացառությամբ այգիների ծառերի) պետք է տեղադրված լինեն վանդակաճաղեր, այդ հատվածը պետք է ծածկված լինի սիզամարգով կամ ծառի մանրացրած կեղևով:
  6. Քաղաքը պետք է օրինականացնի «ժողովրդական արահետները». եթե ​​քաղաքացիներն արդեն սովորել են սիզամարգի այդ հատվածով քայլել, ապա պետք չէ տվյալ հատվածում ամեն տարի սիզամարգի նոր սերմեր ցանել։ Հարկավոր է մայթ կառուցել։
  7. Պայքարել սիզամարգերի վրա մեքենաների կայանման դեմ։ Սա ոչնչացնում է հողի և բուսականության շերտը: Հարկավոր է խստացնել տուգանքները և մայթերին սյուներ տեղադրել։
  8. Հրաժարվել մետաղական գամերով անվադողերից։ Երբ մետաղը շփվում է ասֆալտի հետ, փոշի է բարձրանում:
  9. Հրաժարվելը միամյա բույսերից հօգուտ բազմամյաների։
Տեղի բնակիչներ/տեղական նախաձեռնություններ
  1. Տնամերձ հատվածներում թափոնների հավաքման և հեռացման կազմակերպում (թափոնների առանձին հավաքման տարաների տեղադրում և օգտագործում), քաղաքային մայթերի և ամայի տարածությունների վիճակի վերահսկում, տնամերձ հատվածների կանաչապատման նախաձեռնում:

ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

Քաղաքային իշխանություններ
  1. Քաղաքում գտնվող բոլոր շինհրապարակների համար բնապահպանական խիստ կանոնակարգերի և չափանիշների մշակում և ներդրում (հանրապետության մակարդակով)
  2. Շինհրապարակներում և հանքերում բնապահպանական նորմերի պահպանման վերահսկողության խստացում:
Բիզնես․ կառուցապատողներ
  1. Սորուն նյութերի պահպանման սահմանափակումներ։ Պարտադիր նախապայման պետք է լինի ծածկի տակ դրանց տեղակայումը։
  2. Բեռնատարներով սորուն նյութերի տեղափոխում միայն ծածկի տակ։
Տեղի բնակիչներ/նախաձեռնություններ
  1. Կամավոր բնապահպանական պարեկային խմբերի ստեղծում, որոնք կարող են վերահսկել բնապահպանական նորմերի պահպանումը շինհրապարակներում և այլ հասարակական վայրերում։

ԸՆԴՀԱՆՈՒՐ

Քաղաքային իշխանություններ
  1. Համագործակցություն միջազգային կազմակերպությունների և փորձագետների հետ՝ բնապահպանական արդյունավետ լուծումների մշակման և ներդրման համար:
  2. Օդի աղտոտվածության խնդրի և դրա լուծման եղանակների մասին հանրության իրազեկվածության բարձրացման նպատակով կրթական արշավների և միջոցառումների անցկացում, համագործակցություն բնապահպանական նախաձեռնությունների և խմբերի հետ:
  3. Գործարանների տեղակայում քաղաքի սահմաններից դուրս։
Տեղի բնակիչներ/ տեղական նախաձեռնություններ
  1. Երևանի օդի աղտոտվածության խնդրով ակտիվորեն զբաղվող բնապահպանական նախաձեռնությունների և խմբերի ձևավորում։ Այս խմբերը կարող են իրականացնել իրազեկման արշավներ հատկապես կրթական հաստատություններում, կազմակերպել ստորագրահավաքներ, ակցիաներ և գրավել հանրության ուշադրությունը։

Ամփոփելով Yerevote-ի փորձագետների առաջարկած լուծումները՝ կարող ենք առանձնացնել գործողությունների հետևյալ ուղղությունները Երևանում փոշու խնդրի լուծմամբ հետաքրքրված բոլոր կողմերի համար։
Իշխանությունների համար․
— կարգավորող դաշտի վերլուծություն և թարմացում, որը կհամապատասխանի ժամանակակից բնապահպանական պահանջներին,
— կարգավորող նորմերի պահպանության վերահսկողություն, ներառյալ՝ խախտումների համար պատասխանատվության խստացում,
— սուբսիդիաներ և բիզնեսի հետ երկխոսություն՝ ժամանակակից և արդյունավետ մեթոդներ ներմուծելու և զարգացնելու համար,
— բաց երկխոսություն քաղաքացիների հետ, որպեսզի երևանցիները տեղյակ լինեն հնարավոր և անիրատեսական,
իրականացված և պոտենցիալ փոփոխությունների մասին։
Բիզնեսի համար․
— նոր տեխնոլոգիաների ներդրում,
— երկխոսություն ակտիվիստների հետ։
Քաղաքացիների համար.
— տեղական նախաձեռնությունների իրականացում։