Երևանի թոփ-10 խնդիրները

Փորձագետի մեկնաբանություն

Աղբ

Հարց 1. Ո՞րն է Երևանում աղբի հավաքման և հեռացման քաղաքային քաղաքականության հիմնական խնդիրը:

Կարծում եմ, որ կազմակերպվածությունը: Ինչպես ամբողջ Հայաստանն է անտեր և անխնամ վիճակում, այդպես էլ Երևանը։ Հենց այդ աղբի հավաքման կազմակերպվածությունն է ամենամեծ ցուցիչը, թե ինչ վիճակում է գտնվում Երևան մայրաքաղաքը, որտեղ դրսից հազարավոր տուրիստներ են գալիս, և դա ուղակի սարսափելի է։ Օրինակ մեր բակում միայն գալիս են աղբամաներն են դատարկում, իսկ շրջակայքում թափված աղբը մնում է տեղում։ Դա մի խայտառակ տեսարան է, որը կարծես թե ոչ մեկին չի հետաքրքրում, և նաև հենց քաղաքացիները կարող էին իրենց ընդգրկել այդ կազմակերպչական աշխատանքում, շաբաթօրյակների կամ տարբեր միջացոռումների տեսքով, բայց դա վերջիվերջո պետության խնդիրն է:

Հարց 2. Ի՞նչ կրթական պատմություններ կարող են ազդել քաղաքի բնակիչների վերաբերմունքի վրա աղբի նկատմամբ։

Ընտանիքից է սկսվում այդ դաստիրակությունը, նաև մանկապարտեզից, դպրոցից, և նաև հեռուստացույցով պետք է քարոզչություն տարածվի: Պետք է մարդկանց սովորեցնել, որ երկիրը դա նույն է, ինչ քո սեփական տունը, բնակարանը և այլն:

Սա նշանակում է, որ չի կարելի աղբը թափել ավտոմեքենայի պատուհանից, բալկոններից, փողոցում նետել: Պետք է այնպիսի մի մթնոլորտ ստեղծվի, որ մարդը ամոթանք զգա նման արարքի մասին անգամ մտածելուց։

Շատ դեպքերում աղբը նետողներին անհրաժեշտ է պարսավանքի ենթարկել, որ դիմացինը ամաչի ու ձեռքի եղած աղբը թափի համապատասխան տեղում։

Ճիշտ է, խորհրդային տարիներն ունեին իրեմց բացասական կողմերը, բայց այդ առումով կար որոշակի մթնոլորտ, որոշակի համակարգ, որտեղ մեծագույն ամոթ էր համարվում, եթե մեկը փողոցում որևէ տեսակ աղբ նետեր։ Պետք է պետականորեն պետությունը դաստիարակվի։ Ցավոք սրտի սա մեզնից անտեսված է։

Հարց 3. Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ աղբի նկատմամբ անգիտակից վերաբերմունքը: Որո՞նք են աղբի խնդրի երկարաժամկետ և կարճաժամկետ վտանգները։

Վտանգները շատ ակնհայտ են. աղբի մնալը երկար ժամանակ արևի տակ կամ գետնի վրա թափված զանազան վարակիչ միկրոբներ է ստեղծում, մարդկանց առողջությանն է վնասում, բազմապիսի հիվանդություններ է առաջացնում։ Քաղաքի ներսից խայտառակ տեսարան է բացվում աղբի պատճարով, իսկ երբ նայում ես հեռվից, առաջին հայացքից կարծես թե քաղաքն ամպի քուլայով է պատված, բայց իրականում դա ամպ չէ, այլ փոշի է: Այս ամենի վատագույն կողմը մարդկանց առողջության քայքայումն է, որը հատկապես ազդում է շնչառական օրգանների վրա, աշխատանքի արդյունավետության վրա: Սա հենց մաքուր օդի պակասության պատճառն է:

Հարց 4. Կա՞ն խորհուրդներ, թե ինչպես նվազագույնի հասցնել փոշու վնասը

Նախ կարծում եմ, որ պետք է տվյալ կազմակերպություններին, որոնք անցկացնում են մասշտաբային շինարարական գործեր, պարտադրել կամ օրենքի կետ մտցնել, որ նրանք պարտավորվում են անմիջապես իրենց այդ փոշոտված տարածքը ամենօրյա ռեժիմով մաքրել: Դա կարող է լինել, օրինակ, ջրցան մեքենաների տեսքով։

Երևան քաղաքը խորհրդային տարիներին ամենօրյա ռեժիմով առավոտը և գիշերը ցանվում էր ջրով, անգամ ծառերն էին լվանում, շենքերի պատերն էին լվանում: Այսօր այդ մշակույթը բացակայում է մեր շրջակա միջավայրում: Հիմա առավոտյան մեկումեջ հանդիպում ենք նման երևույթների, սակայն դա արվում է շատ ցածր մակարդակով: Կամ ավլող մեքենաները. շատ հազվադեպ են հանդիպվում և կարծես թե դրանք դուրս են մղված։ Ես ինքս լինելով իմ տան տնտեսուհին, մաքրում եմ տունը և պատուհանները փակ վիճակում եմ պահում, բայց միևնույն է, հաջորդ օրը տունը գտնվում է փոշու մեջ: Դա դրսի փոշին է, որն այնքան շատ է, որ անգամ հերմետիկ պատուհանի արանք է ճեղքում և մտնում տուն: Շենքերի մուտքերը ոչ միայն պետք է տիրություն անեն, այլև ամեն շաբաթ կազմակերպեն շաբաթօրյակ: Առավել ևս, որ դա ժամանակին արվել է, դա հատուկ մշակույթ է՝ մաքուր պահել քաղաքը, որը մեզնից լրջագույն ջանք չի պահանջում: Այսօր մենք ամեն օր հանդիպում ենք խայտառակ քանակի թափված աղբի փողոցներում, շնչում ենք փոշի, բազմաթիվ մեքենաների ծուխը: Այս ամենը իրար գումարելով ստանում ենք տհաճ պանորամա, որի համար քաղաքը կարող է ստանալ ցածր գնհատական:

հարց 5. Կարո՞ղ եք հիշել աղտոտված օդի դեմ պայքարի համաշխարհային պրակտիկայից հաջողված օրինակներ, որոնք ձեր կարծիքով հաջողված են:

Ես ինքս ապրել եմ և ճանապարհորդել եմ ուրիշ քաղաքներում։ Օրինակ Վիեաննայում շոկային զարմանք էր, թե ինչպես ձմռան կեսին նրանք մաքրում և չորացնում էին քաղաքի ճանապարհները։ Դա ինձ համար և զարմանք էր, և հիացմունք։ Սրանք մշակութային այնպիսի փորձեր են, որոնք կարելի է օրինակել։ Բայց ցավոք մենք բացասական օրինակներն ենք քաղում դեռ։

Պետք է նաև մարդը գիտակցի, որ միայն իր տան, բնակարանի դիմացը մաքրելով պետք չէ բավարարվել, որովհետև նույն պահից փոշին կլցվի ու ժամանակի հետ ավելի շատ քանակով: Այս ամենը հայրենասիրության մի դրսևորում է: Մաքուր պահելն էլ է հայրենասիրություն, անհրաժեշտ է սկսել հենց մանկապարտեզից, որպեսզի երեխան ստանա քաղաքը մաքուր պահելու գիտակցությունը։

հարց 6. քայլեր կամ սովորություններ, որոնք յուրաքանչյուր քաղաքի բնակիչ կարող է կիրառել՝ «աղբի շատացում-ի» կրճատման վրա ազդելու համար

Աղբը չի կարող պակասել, որովհետև դա զուգահեռ շատանում է մարդու ապրելու հետ, սակայն այս ամենը պետք կառավարվի, այսինքն մարդը պետք է գիտակցի՝ որտեղ է թափում աղբը, և պետությունը պետք է ժամանակին կարողանա հավաքել այն։ Շատ քիչ ջանք է պահանջում, եթե մարդիկ իրենց աղբի տոպրակը փակեն, սակայն մեծ արդյունք կունենա հասարակության մեջ: Ինչպես որ մեքենայով խախտման դեպքում է քաղաքացին տուգանվում, այնպես էլ պետք է աղբը թափելու համար տուգանվեն։

պետք է նման երևույթների համար կիրառել տուգանքն։ Կարծում եմ սա կարող է ազդել հասարակության վրա։

Առաջինը մարդու գիտակցության վրա ազդելն է, բացատրական աշխատանքներ տանելը, հասկացնելով, որ այն, ինչ նա թափում է գետնին, անմիջապես ազդում է իր առողջության վրա: Հայրենասիրությունը սկսվում է հենց քո տան, քո քաղաքի, քո երկրի մաքրությունը պահելով։

Եթե դու սիրես քո քաղաքը, սիրես քո ծառը, թուփը, սիրես քո քարը, ապա դու նաև կսիրես քո երկիրը: