Երևանի թոփ-10 խնդիրները

Համաշխարհային փորձը

Ինքնագնացներ

Դանիա (հատկապես Կոպենհագենը)

Խնդիրներ

1. Խցանումներ
2. Բնապահպանական իրավիճակ
3. Քաղաքային կյանքի որակի անբավարար մակարդակ

Լուծում

1. Ենթակառուցվածքի զարգացում.

ա. Կառուցվել են ավելի քան 350 կմ հեծանվային արահետներ։
բ. Ստեղծվել են «Հեծանվային սուպեր մայրուղիներ» քաղաքների և արվարձանների միջև երկարատև հարմարավետ ճանապարհորդության համար:
գ. Կոպենհագենում տեղադրվել են հեծանիվների հաշվիչներ, որոնք ակնհայտորեն ցույց են տալիս հեծանիվների օգտագործման նկատմամբ աճող հետաքրքրասիրությունը:

2. Կրթական և տեղեկատվական արշավներ.

ա. Իրականացվում են ճանապարհային անվտանգության վերաբերյալ կանոնավոր արշավներ:
բ. Քաղաքում փակցված են տեղեկատվական վահանակներ և պաստառներ, որոնք խրախուսում են հեծանիվների օգտագործումը:

3. Պետության և քաղաքապետարանի կողմից որդեգրված օրենքներ և խրախուսուման միջոցառումներ․

ա. Տրամադրվում են սուբսիդիաներ էլեկտրական հեծանիվների և ինքնագնացների ձեռքբերման համար:
բ. Իրականացվում է համագործակցություն ընկերությունների հետ՝ «Հեծանիվ՝ մեքենայի փոխարեն» ծրագրեր մշակելու և իրականացնելու համար:
գ. Ընդունվում են օրենքներ՝ էլեկտրական ինքնագնացների համար և վերահսկվում է դրանց պահպանությունը. կարող են օգտվել միայն 15 տարեկանից բարձր անձինք, առավելագույն թույլատրելի արագությունը 20 կմ/ժ է:
դ. Ընդունվում են էլեկտրական ինքնագնացների կոմպլեկտավորման հետ կապված կանոնակարգեր և իրականացվում է վերահսկողություն. ստուգվում է լուսարձակների և կողային լույսերի առկայություն:

4. Ինտեգրում տրանսպորտի այլ տեսակներին․

ա. Հեծանիվները կարելի է անվճար տեղափոխել գնացքներում և մետրոյում (բացառությամբ պիկ ժամերի):
բ. Գնացքներում առկա են հատուկ հեծանվային վագոններ։

Ինչո՞վ է այս օրինակն արդիական Երևանի համար

Երևանը պետք է ուշադրություն դարձնի, թե ինչպես է Դանիան զարգացրել հեծանվային մշակույթը կրթական արշավների և տեղեկատվական պաստառների միջոցով։ Նման արշավները Դանիայում ներառում էին հեռուստատեսային հոլովակներ, ռադիոգովազդներ, հրապարակումներ սոցիալական ցանցերում, հոդվածներ թերթերում և ամսագրերում, միջոցառումներ, կրթական հաղորդումներ դպրոցականների համար, հեծանվային դասընթացներ մեծահասակների համար, հեծանվային սարքավորումների և ռեֆլեկտիվ հագուստի ճիշտ օգտագործման վերաբերյալ ցուցադրություններ, ինչպես նաև ճանապարհներին հեծանվորդների իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:

Այս ամենը կարելի է փոխառել և արդյունավետ տեղայնացնել Երևանում։ Կարևոր է նաև այն, որ Դանիայում արշավներն ուղղված են ոչ միայն հեծանվորդներին, այլ նաև վարորդներին՝ ճանապարհներին նրանց միջև հաղորդակցության բարելավման նպատակով, ինչը հատկապես կարևոր է Երևանի համար, որտեղ վարելու մշակույթը ներկայումս լավագույնը չէ: Երևանի համար որպես կարևոր օրինակ կարող են ծառայել նաև օրենսդրական կարգավորումներն ու էլեկտրական ինքնագնացների շահագործման կանոնները խախտելու համար տուգանքները։

Լիսաբոն, Պորտուգալիա

Խնդիրներ

1. Լեռնոտ տեղանք. Լիսաբոնը հայտնի է իր բլուրներով, որոնք դժվարանցանելի են հեծանվորդների համար: Սա նաև բարդացրել է հեծանվային ուղիների ստեղծումը։

2. Նեղ պատմական փողոցներ. Լիսաբոնի բազմաթիվ փողոցներում գտնվում են պատմական ժառանգություն հանդիսացող շենքեր, ինչը սահմանափակում է հատուկ հեծանվային ուղիներ ստեղծելու հնարավորությունը:

3. Դիմադրություն վարորդների կողմից. որոշ վարորդներ դեմ էին հեծանիվների համար առանձին գծերի ստեղծմանը, մտածելով, որ դա կարող է հանգեցնել մեքենաների համար նախատեսված տարածքի կրճատմանը:

Լուծումներ

1. ենթակառուցվածքի զարգացում.

ա. Հեծանվային ուղիներ. Լիսաբոնը ակտիվորեն զարգացնում է հեծանվային ուղիների ցանցը, որը կարող է օգտագործվել նաև էլեկտրական ինքնագնացների կողմից:

բ. Կայանատեղեր և վարձակալման կայաններ. քաղաքի առավել մատչելի վայրերում, ներառյալ՝ զբոսաշրջային վայրերը, հասարակական տրանսպորտի կանգառները և հայտնի առևտրային վայրերը, ստեղծվել են հատուկ տարածքներ հեծանիվների և էլեկտրական ինքնագնացների կայանման և վարձակալության համար:

2. կրթական և տեղեկատվական արշավներ.

ա. Լիսաբոնը սկսել է գովազդային և կրթական արշավներ, որոնց նպատակն է քաղաքացիներին սովորեցնել վարել էլեկտրական ինքնագնացներ և հեծանիվներ:

բ. Կենտրոնական վայրերում տեղադրվել են տեղեկատվական վահանակներ և ցուցանակներ՝ քաղաքացիներին հիշեցնելով կայանման և վարելու կանոնների մասին:

3. պետության և քաղաքապետարանի կողմից օրենսդրական միջոցառումներ և խրախուսումներ.

ա. Զեղչերի տրամադրում բնակիչներին, ովքեր կանոնավոր կերպով օգտվում են վարձակալած հեծանիվներից կամ էլեկտրական ինքնագնացներից:

բ. Աջակցություն այնպիսի միջոցառումներին, ինչպիսին է «Առանց ավտոմեքենաների օրը», երբ փողոցները փակվում են մեքենաների համար, և քաղաքացիներին խրախուսում են օգտվել տրանսպորտի այլընտրանքային եղանակներից:

4. ինտեգրում տրանսպորտի այլ տեսակներին.

ա. Մետրոյի կայարանների, երկաթուղային կայարանների և ավտոբուսի կանգառների մոտ վարձակալության և կայանման հարմարությունների տեղադրում՝ տրանսպորտի մի եղանակից մյուսին հարմար անցում կատարելու համար։

բ. Համագործակցություն տեղական տրանսպորտային ընկերությունների հետ՝ զեղչերի կամ փաթեթների համակարգերի մշակման նպատակով, որոնք ներառում են հեծանիվների կամ էլեկտրական ինքնագնացների օգտագործումը հասարակական տրանսպորտի հետ համատեղ:

Ինչո՞վ է այս օրինակն արդիական Երևանի համար

Լիսաբոնի տեղանքը, լանդշաֆտը և բնակչությունը նման է Երևանին, ուստի այն կարելի է դիտարկել որպես հեծանվային արահետների կառուցման օրինակ։ Լիսաբոնում հեծանվային ուղիները նախագծվել են՝ հաշվի առնելով հեծանվորդների անվտանգությունն ու հարմարավետությունը: Սա նշանակում է, որ շատ հեծանվային ուղիներ չեն անցնում կտրուկ թեք տարածքներով, փոխարենն անցնում են Տեժու գետի երկայնքով կամ հնարավորինս հարթ արահետներով։

Միևնույն ժամանակ քաղաքի որոշ հատվածներում տեղադրվել են հատուկ հեծանվային վերելակներ, որոնք օգնում են հեծանվորդներին կտրուկ բարձունքներ հաղթահարել: Հեծանվային արահետները ստեղծելիս ընտրվել են այնպիսի նյութեր, որոնք չեն սահում հատկապես անձրևոտ եղանակին:

Բոլոր վերոնշյալ կետերը կարող են հիանալի օրինակ ծառայել Երևանի համար։

Մինչև 2021 թվականը Լիսաբոնում 90 կմ հեծանվային ճանապարհ է կառուցվել։ Երևանի համար նման ցուցանիշին ձգտելը բավականին իրատեսական է։