Ցանկանու՞մ եք ազատվել խցանումներից և առողջ ազգ ունենալ: Ուրեմն ձեր քաղաքում ստեղծե՛ք հեծանիվների ենթակառուցվածք:
Ամեն տարի ավելի ու ավելի շատ հեծանվորդներ են հայտնվում Երևանի փողոցներում։ Ավելի ու ավելի շատ մարդիկ փոխում են իրենց վերաբերմունքը տրանսպորտի այս տեսակի նկատմամբ: Հենց տրանսպորտի տեսակի, այլ ոչ թե սպորտային նախասիրության:
Զարգացած երկրներում հեծանիվը համարվում է [TK1] տրանսպորտի լիարժեք տեսակ, որից կարող են օգտվել և՛ մեծահասակները, և՛ երեխաները, և՛ անձրևի, և՛ ձյան ժամանակ։ Սակայն նման արդյունքի հասնելու համար քաղաքային իշխանությունը պետք է նրանց համար ենթակառուցվածք ստեղծի։
Լուծում
Առաջին քայլը, որ պետք է անել, դա հեծանվորդներին ավտոմեքենաներից և հետիոտներից առանձնացնելն է։ Ստեղծել նրանց համար առանձնացված գոտիներ: Սա նաև նշանակում է արգելել հեծանիվներին երթևեկել մայթերով և հետիոտնային գոտիներով:
Երկրորդը հեծանիվների կայանման վայրեր ստեղծելն է։ Յուրաքանչյուր պետական և առևտրային հաստատություն, յուրաքանչյուր կայարան, մետրո, զբոսայգի պետք է ունենա հեծանվային կայանատեղեր:
Երրորդ քայլն առանձնացված գոտիներին որպես մեքենաների երթևեկելի մաս վերաբերվելն է։ Այսինքն մաքրել ձյունից, լվանալ: Կազմակերպել հետիոտնային անցումներ, տեղադրել լուսացույցներ:
Չորրորդը՝ ուսումնասիրել բնակչության կարիքները և հասկանալ, թե ինչ բնակիչներն ինչ պատճառներով չեն օգտագործում հեծանիվ: Հասկանալ, ուսումնասիրել նրանց վախերը և առաջարկել լուծում:
Ինչպես է հեծանիվը փոխելու ձեր կյանքը.
Օգուտ առողջությանը
Էկոլոգիապես մաքուր
Տրանսպորտի խնայողություն
Նորի բացահայտում
Հեծանվորդների համայնք
Տրամադրության բարելավում
Հարակից մարզաձևեր
Մեծ սպորտ
Նորաձև տեսք և ուշադրության գրավում
Զգացմունքներ
Էլեկտրական ինքնագնացներ
Խոսելով հեծանիվների մասին՝ չենք կարող շրջանցել Երևանի փողոցները լցրած Էլեկտրական ինքնագնացները։ Այս դեպքում հիմնական խնդիրը վարձակալության ինքնագնացներն են, որոնք օգտագործողները մեծ արագությամբ քաոսային կերպով շրջում են ճանապարհներով, մայթերով, զբոսայգիներով և հետիոտնային գոտիներով, վրաերթի են ենթարկում անցորդներին և իրենք ընկնում մեքենաների անիվների տակ։ Ինքնագնացները լցրել են ամբողջ քաղաքը։ Դրանք թողնում են հետիոտնային գոտիներում, շենքերի հիմնական մուտքերի մոտ, խանութների մոտ և երթևեկելի հատվածում։
Էլեկտրական ինքնագնացների հետ կապված խնդիրներ են առաջացել աշխարհի բոլոր քաղաքներում, և յուրաքանչյուրը յուրովի է լուծում գտել։ Օրինակ՝ Փարիզում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից ամբողջությամբ արգելվում են Էլեկտրական ինքնագնացները։ Բայց արդյո՞ք արգելքը խնդրի լուծման միջոց է, թե՞ դեռ հնարավոր է գտնել լուծում, որը հարմար կլինի բոլորին։
Ինքնագնացը, այնուամենայնիվ, տրանսպորտի հիանալի միջոց է.
Դուք առանց խցանումների հասնում եք աշխատանքի:
Ի տարբերություն հեծանիվի, դուք քրտնած կամ հոգնած չեք:
Դուք նպաստում եք հեծանվային ենթակառուցվածքի զարգացմանը և տրանսպորտային միջոցից հրաժարվելու պատճառով քաղաքի խցանումներից ազատվելուն:
Առաջինն, ինչ պիտի արվի, այն է, որ էլեկտրական ինքնագնացները, ինչպես և հեծանիվը, պետք է հավասարեցվի մեքենային։ Բոլոր սահմանափակումներով, որոնց մասին արդեն խոսեցինք՝ մայթերով և զբոսայգիներով երթևեկելու արգելք:
Երկրորդը՝ ստիպել նվազեցնել վարձակալված սկուտերների առավելագույն արագությունը մինչև 5-15 կմ/ժ։
Երրորդը՝ սահմանել պատասխանատվություն՝ սկուտերները սխալ տեղում, մայթերի վրա թողնելու համար։ Ըստ մեքենայի քարշերինգի համակարգի:
Եզրափակում
Հայաստանի Հանրապետության անկախության ողջ պատմության ընթացքում Երևանում կառուցվել է ընդամենը 150 մետր առանձնացված հեծանվուղի 2019 թվականին, [ՏԿ2], որը գոյություն է ունեցել կես տարուց պակաս: Եթե մենք ձգտում ենք առողջ հասարակության, առանց խցանումների քաղաքի, անվտանգ և հարմարավետ փողոցների, ապա արդեն այսօր անհրաժեշտ է բարեփոխումներ սկսել հեծանվորդների նկատմամբ։