Երևանի թոփ-10 խնդիրները

Խնդրի վերլուծությունը

Աղբ
Աղբավայրերը կլանել են Երևանը, աղբամաններն այլանդակում են կենտրոնական փողոցներն ու ամռանը դառնում գարշահոտության աղբյուր: Երևանցիների 33,4%-ը Երևանի գլխավոր խնդիրն է համարում աղբահանությունը: Waste Atlas-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում աղբի ծավալն ամեն տարի ավելանում է 368.618 տոննայով։

Հայաստանում աղբահանության և օգտահանման նկատմամբ վերաբերմունքն այսօր մնացել է հարյուրամյա վաղեմության մակարդակի վրա։ Սա նշանակում է, որ մենք ինչ-որ տեղ աղբ ենք հավաքում փոքր ծավալներով, հետո տանում ենք քաղաքից դուրս և լցնում մեծ փոսի մեջ, իսկ վերևից ծածկում ավազով։

Բայց մեր երկիրը չի կարող շարունակել այսպես վերաբերվել աղբին, քանի որ ավելացել է բնակչության թիվը, արտադրական հզորություններն ու ապրանքների ներմուծումը։ Այս ամենը հանգեցնում է արտադրվող թափոնների ավելացմանը: Օրինակ՝ 2019 թվականին Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու բաժին է ընկել 16.3 տոննա աղբ, և այդ թիվը տարեցտարի միայն աճում է։ Համամասնորեն աճում են երկրում աղբավայրերի տարածքներն ու ծավալները։ Միայն վերջին երկու տարում Հայաստանում ևս երկու նոր աղբավայր է կառուցվել։

Աղբի հավաքում

Ծանո՞թ պատկեր է: Ինչու՞ է այդպես Երևանի փողոցներում։ Եկեք պարզենք դա:

Հայաստանում բացակայում է աղբի հետ վարվելու ամենատարրական օրենքը։ Մասնավորապես, աղբի կոնտեյներների տարանջատումը իրավաբանական և ֆիզիկական անձանց միջև: Բոլոր գերլցված կոնտեյներները գտնվում են խանութների և ռեստորանների մոտ։ Դրանք լցված են տուփերով և իրենց մեծ սև տոպրակներով։ Սա նշանակում է, որ բոլոր խանութները, սրճարանները, ռեստորանները, գրասենյակները, կրպակները և այլ ձեռնարկությունները պետք է ունենան իրենց սեփական կոնտեյներները, ինչպես նաև ունենան աղբահանության և օգտահանման պայմանագրեր:

Հարկ է նշել, որ այսօր սրճարանների և խանութների աղբի հեռացման և օգտահանման համար վճարում են սովորական քաղաքացիները։ Իսկ խանութներից հեռու գտնվող թաղամասերում գերլցված կոնտեյներները վկայում են դրանց ոչ բավարար քանակի և մաքրման սխալ ժամանակացույցի մասին։

Կենցաղային թափոնները բնակիչները պետք է նետեն աղբի կոնտեյներների մեջ, որոնք պետք է տեղադրված լինեն ոչ թե քաղաքի գլխավոր փողոցներում, այլ բակերում, այն վայրերում, որտեղ այժմ գտնվում են ավտոտնակներ և այլ կառույցներ։ Կոնտեյներները պետք է գտնվեն հովանի տակ, որպեսզի սննդի թափոնների հյութը դրանցից չթափվի անձրևի ժամանակ:

Անցորդները մանր աղբը պետք է նետեն քաղաքային աղբամաններ և այն աղբամաններ, որոնք պետք է տեղադրված լինեն յուրաքանչյուր առևտրային հաստատության մուտքի մոտ:

Աղբի օգտահանում

Թափոնների օգտահանման երեք հիմնական եղանակ կա՝ վերամշակում, այրում և թաղում:

Բայց առաջին փուլը, որից սկսվում է աղբի օգտահանումը, դա տեսակավորման կայանն է։ Քաղաքային ամբողջ աղբը, որը նախապես տեսակավորվել է բնակիչների կողմից կամ չի տեսակավորվել, բերվում է մասնագիտացված կայաններ, որտեղ տեղի է ունենում բաժանում խմբերի՝ ըստ օգտահանման մեթոդների՝ վերամշակում, այրում և թաղում:

Վերամշակումը ենթադրում է օգտագործված հումքի կրկնակի օգտագործում և նրա գործարկում վերարտադրության մեջ: Որպես կանոն, այդ նպատակների համար օգտագործվում են, օրինակ, թուղթը, ստվարաթուղթը, մետաղները, ապակին, ռետինը, նավթավերամշակման արտադրանքը, էլեկտրոնային բաղադրիչները, պոլիմերները, փայտը, օրգանական թափոնները, շինարարական աղբը:

Զարգացած երկրներում հիմնական շեշտը դրվում է օգտահանման հենց այս մեթոդի վրա: Հայաստանում կան աղբ վերամշակող մասնավոր ընկերություններ, սակայն դրանց քանակն ու աշխատանքի ծավալը շատ փոքր են։

Այն թափոնները, որոնք հնարավոր չէ օգտագործել վերամշակման մեջ, ուղարկվում են աղբի այրման գործարաններ։ Իսկ այն թափոնները, որոնք հնարավոր չէ այրել՝ թաղման։

Այս մեթոդներից յուրաքանչյուրն ունի իր դրական և բացասական կողմերը:

Վերամշակումն օգնում է երկրորդ կյանք հաղորդել նյութերին, բայց դա, երբեմն, բարդ գործընթաց է, և շատ ձեռնարկություններ չեն կարող գործել առանց պետական աջակցության: Իսկ դա բյուջեի ծախս է։

Այրումն օգնում է ստանալ էլեկտրական և ջերմային էներգիա, բայց միևնույն ժամանակ մթնոլորտ են արտանետվում թունավոր նյութեր՝ աղտոտելով օդը, ինչպիսիք են ազոտի երկօքսիդը:

Թաղումը վերամշակման ամենաէժան, բայց նաև բնության համար ամենավտանգավոր միջոցն է:
Փորձագետ 2. Թաղելուց հետո աղբը տարիներ շարունակ քայքայվում է՝ մթնոլորտ արտանետելով վնասակար գազեր, ինչպիսիք են մեթանը, ածխաթթու գազը և ծծմբի երկօքսիդը:
Եկեք դիմենք համաշխարհային փորձին

Դանիայում՝ 2008 թ-նի դրությամբ.
  • 33% - վերամշակում
  • 60% - այրում
  • 7% - թաղում
Ինչպես տեսնում ենք, զարգացած երկրներում թաղվում է թափոնների ընդհանուր ծավալի 7-20%-ը։ Ցավոք, այսօր Հայաստանում այդ ծավալը հասնում է գրեթե 100%։

Սակայն աղբի թափոնների դեմ պայքարելու շատ ավելի արդյունավետ միջոց կա՝ այն նվազեցնելը: Երկրի կառավարությունը պետք է ներկայացնի օրինագծեր, որոնց շնորհիվ երկրում կկրճատվի թափվող աղբի ծավալը։ Հիմնական մեթոդներից մեկը պլաստիկ տարաների և ցելոֆանե տոպրակների արտադրության, վաճառքի և օգտագործման արգելքն է։ Այս օրենքը Հայաստանում այսօր բացակայում է։

Իսկ Աֆրիկայի շատ երկրներում պոլիէթիլենի օգտագործման արգելք է սահմանվել արդեն 2008 թվականից, մասնավորապես՝ Ռուանադայում, Քենիայում, Հարավային Աֆրիկայում, Տանզանիայում, Էրիթրեայում, Մավրիտանիայում և այլն։
Փորձագետ 2. Երևանում խիստ սակավաթիվ են քաղաքային աղբամանները։ Նույնիսկ Սարյան փողոցում՝ ամենակենտրոնական և զբոսաշրջային վայրերից մեկում, քաղաքային աղբամաններ գրեթե չկան, աղբամանները տեղադրված են հաստատությունների մուտքի մոտ և պատկանում են հենց հաստատություններին, ինչը երբեմն նույնիսկ հանգեցնում է նրան, որ աղբամանների սեփականատերերը թույլ չեն տալիս պատահական անցորդներին աղբ թափել դրանց մեջ, ինչը, համապատասխանաբար, հանգեցնում է քաղաքի էլ ավելի աղտոտման: Քաղաքային աղբամանների տեղադրումը Երևանի քաղաքային առաջնահերթ խնդիրներից է։