Երևանի թոփ-10 խնդիրները

Փորձագետի մեկնաբանություն

Փոշի

Հարց 1. Քաղաքի կենտրոնում բաց գրունտը, հավանաբար, ենթարկվել է ազդեցության, ի՞նչ կարելի է անել դրա հետ: Միգուցե նման բաց հողի վերաբերյալ առաջարկ կա՞:

Առաջին հերթին պետք է հասկանալ, թե դա ինչի հետևանքն է։ Դա կարող է լինել շինարարության հետևանքով, մարդկանց ոտքերի տրորելու պատճառով և այլ: Այսինքն պետք է հասկանալ, թե ինչի հետևանքով է այդ տարածքը բացվել։

իսկ եթե արդեն պատճառը գիտենք, ի՞նչ կարելի է դրա հետ անել?

Շինարարության դեպքում՝ երբ բացվում է հողի մի քանի շերտը, հողային զանգված է առաջանում և այն ամենը, ինչ իրենց շինարարությունից հետո անհրաժեշտ է լինում, դրանք պահվում են հատուկ վայրերում և հողային գրունտը, և հողաբուսական շերտը: Այսինքն հողի վերին օգտակար շերտը, որը հետագայում հնարավորություն կբերի նորից օգտագործել։ Իր որակական հատկություներով այն շատ ավելի լավն է, քան ավելի խորը շերտերը։

Կառավարության որոշումներով այս հողը հատուկ վայրերում պահվում է, որպեսզի հետագայում, երբ պլանավորվի բուսապատել, կանաչապատել տարածքը, այդ հողային զանգվածը նորից հետ փռեն, այնուհետև կամ ծառեր տնկեն, կամ թփեր, կամ էլ կանաչապատեն։ Ամեն շենքի համար կա նախատեսված զանգվածով գրունտ, այնպես որ քաղաքի կենտրոնում չի կարող ավելացած և թափված հող լինի։

Հարց 2. Ո՞րն է լավագույն տարբերակը քաղաքի ներսում բաց հող ծածկելու համար, և ո՞ր տարեբարակը՝ քաղաքից դուր, եթե հաշվի չենք առնում ծառերը և նման տարրական բաները:

Հիմնականում, երբ հողը պետք է երկարաժանկետ մնա տվյալ վայրում, այսինքն քաղաքում, միանգամից չի կարելի ծառ տնկել կամ որևէ բույս։ Ընդամենը ջրվում է, որպեսզի փոշի դուրս չգա այդ հողից, ինչպես նաև ջրվում է, որպեսզի բուսական ծածկույթ ձևակերպվի։ Հնարավոր է նաև հողի կատեգորիայից ինչ-որ բույսեր կարողանան աճել, իսկ երբ բույսի արմատները մտնում են հողի մեջ, դա արդեն նվազեցնում է փոշու քանակը։ Հիմնական պատճառներն այն են, որ շինհրապարակներից հանված հողային շերտերը, որոնք պետք է հետագայում օգտագործվեն կանաչապտման համար հետք լիցք անելու համար, համապատասխան վայրում չեն պահում, այլ պահում են հենց շինհրապարկում և չեն ծածկում, չեն ջրում ու առհասարակ չեն խնամում։