Երևանի թոփ-10 խնդիրները

Խնդրի վերլուծությունը

Տեսողական աղմուկ
Երևանցիներին գրավել է մի երևույթ, որը սովորական է դարձել բոլոր քաղաքացիների համար։ Այն փչացրել է յուրաքանչյուր փողոց, խաչմերուկ և տների ճակատ: Դա քաղաքի տեսողական աղմուկն է:

Ի՞նչ է դա.

  • Օդորակման բլոկներ
  • Ալեհավաքներ
  • Պատշգամբների քիվեր
  • Գովազդային ցուցանակներ և պաստառներ
  • Սուրճի ապարատներ
  • Տաքսոֆոններ
  • Վճարային տերմինալներ
  • Տարբեր տեսակի բետոնե և մետաղական կոնստրուկցիաներ
  • Ծառերի կոճղեր
  • Ջարդված ասֆալտ և դուրս ցցված լյուկեր

Սա այն ամենն է, ինչ վկայում է քաղաքի անփութության մասին։ Այս ամենը ավելորդ և օտար մասեր և տարրեր են, որոնք ճարտարապետների կողմից չեն դրվել քաղաքային փողոցների և տների նախագծման ժամանակ:

Զարգացած երկրներում տեսողական մաքրությունը պահպանվում է դիզայն-կոդի միջոցով։ Սա նշանների, արտաքին գովազդի տեղադրման և ձևավորման կանոնների և առաջարկությունների ամբողջություն է, շենքերի ճակատների և ճարտարապետական անսամբլների պաշտպանության կանոնակարգ, քաղաքային միջավայրի այլ տարրերի տեղադրման և ոճավորման կարգը: Հայաստանում բացակայում է խիստ վերահսկողությունը շենքերի ճակատների արտաքին տեսքի նկատմամբ պետության կողմից։ Դա թողնված է շենքերի սեփականատերերի ճաշակին։ Սակայն 2023 թվականի օգոստոսին Երևանի քաղաքապետարանն առաջին անգամ հրապարակեց բուկլետ քաղաքային շենքերի ճակատներում գովազդային տարրերի տեղադրման և լուսավորության ստանդարտների մասին։

Քաղաքը մեծ աշխատանք ունի անելու։ Աշխատանք, որն ուղղված չէ բիզնեսի դեմ, այլ ծառայում է որպես երկխոսություն քաղաքի ղեկավարության և առևտրային կառույցների միջև՝ ընդհանուր քաղաքային միջավայրը բարելավելու համար: Մաքուր փողոցներն ու շենքերի մաքուր ճակատները կգրավեն ավելի շատ մարդկանց և ավելի շատ այցելուների՝ դրանով իսկ ավելացնելով հաստատությունների շահույթը:

Բացի գովազդային ցուցանակներից, քաղաքի փողոցներն այլանդակված են մեծ թվով օդորակիչներով և հեռուստատեսային ալեհավաքներով, որոնք տեղադրվել են տների բնակիչների կողմից: Այս հարցում քաղաքային կառույցների կողմից պետք է լինի խիստ ռեգլամենտ և սահմանափակումներ, ինչպես նաև կատարման վերահսկողություն։ Շենքի ճակատը չի պատկանում բնակարանների սեփականատերերին և բնակիչներին։ Շենքերի ճակատները պետական կամ կառավարող ընկերության սեփականություն են։

Միջոցառումներից մեկը կարող է լինել օդորակիչների բլոկների, ալեհավաքների, քիվերի և լարերի ապամոնտաժման հրամանը քաղաքի կենտրոնական փողոցների շենքերի ճակատներից։

Բացի տներից, փողոցները բաղկացած են մայթերից և երթևեկելի մասից։ Երևանի մայթերով քայլելիս չենք կարող չնկատել ավելորդ տարրեր, որոնք այդտեղ տեղ չունեն:

  • Տաքսոֆոններ, որոնք ոչ ոք չի օգտագործում:
  • Սուրճի ապարատներ, որոնք լի են փոշով, դրանցից պատրաստված սուրճը վնասակար է առողջության համար: Սարքը նաև լրացուցիչ աղբի աղբյուր է՝ մեկանգամյա օգտագործման բաժակների տեսքով:
  • Վճարային տերմինալներ, որոնք կարող են տեղափոխվել խանութներ և առևտրի կենտրոններ: Այսօր բոլոր առցանց վճարումները կարող են կատարվել սմարթֆոնի միջոցով:

Այս ամենից բացի, այս ամբողջ տեսողական աղմուկը, ողջ քաոսային գովազդը, կախված լարերը, աղբն ու փոշին օտար կառույցների վրա, սովորական է դառնում քաղաքի բնակիչների համար: Քաղաքային միջավայրը նրա համար դառնում է աղբի կուտակման վայր, իսկ աղբը՝ սովորական երևույթ։

Միջավայրը ձևավորում է մարդուն: Աղբը աղբ է գրավում: Երևանի բնակիչներին մաքուր և խնամված փողոցներ տրամադրելով՝ կարելի է ազդել քաղաքացիական գիտակցության և պատասխանատվության վրա, պատասխանատվության ոչ միայն սեձական բնակարանի, այլև մուտքի, բակի, փողոցի, քաղաքի և երկրի համար: