հարց 1. Ի՞նչ է նշանակում կլիպս շների վրա, ի՞նչ է դա երաշխավորում։
Եթե կենդանու վրա կա կլիպս, դա նշանակում է, որ նա առաջին հերթին ստերջացված է, ստուգված է լեշմանիոզ հիվանդության դեմ, պատվաստված է կատաղության հիվանդության դեմ։
հարց 2. Որքա՞ն է Երևանում թափառող շան կատաղության հավանականությունը։ Այս շները հաճա՞խ են կծում:
Նախ նշեմ, որ կատաղությունը և կծելը պետք է առանձնացնենք, որովհետև կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը ախտահարում է շան ուղեղը, իսկ կծելը կարող է լինել ուղղակի վարքի խնդիր, ագրեսիայի խնդիր և ընդհանրապես կատաղության հետ կարող է կապ չունենալ։ Կատաղության հիվանդությունը Երևանում շատ վաղուց արդեն էլ չի գրանցվել, դա մահացու հիվանդություն է, ոչ թե պարզապես ագրեսիա, այսինքն եթե շունը ունի ագրեսիա, չի նշանակում, որ նա վարակված է կատաղության հիվանդությամբ:
հարց 3. Ի՞նչ այլ հիվանդություններ են կրում շները: Ի՞նչ վտանգներ կան ուրիշների համար՝ մարդկանց և, օրինակ, տնային կենդանիներին:
Շների և մարդկանց մեջ քիչ են ընդհանուր հիվանդությունները, բայց ցավոք կան։
Ընդհանուր հիվանդություններից է լեշմանիոզը, որը անմիջապես շնից մարդուն չի անցնում, այլ անցնում է մոծակի խայթման միջոցով։ Դա նույն կերպ միայն շներից չէ, այլ մոտավոր 70 ողնաշավոր կենդանիներ այդ հիվանդության փոխանցողն են։ Այդ թվում նաև մարդը: Այն կարող է անցնել շնից մարդուն, մարդուց մարդուն, և այսպես մոտ 70 ողնաշավոր կենդանիների հետ։ Կենդանուց մարդը կարող է վարակվել ճիճուով, եթե կուլ տա կենդանու մազը, որն իր հերթին ունի ճիճու։ Ոչ թե մազն է վտանգավոր, այլ եթե կենդանին ունի ճիճու, ապա մազի վրա կարող են լինել ձվեր և մազը կուլ տալու դեպում մարդը կարող է վարակվել։ Կան մի քանի հիվանդություններ, որոնք առաջանում են մարդու և շան ցածր իմունիտետի պատճառով։ Կենդանիները իրար մեջ կարող են վարակվել ժանտախտով, էնտերիտով և այլն:
հարց 4. Ապաստարանների ավելացումը կլուծի՞ անօթևան կենդանիների խնդիրը։
Քանի որ թափառող կենդանիների հարցը շատ գլոբալ է, պարզապես ապաստարան ստեղծելով հարցը չի լուծվի։ Դա սուտ պատկերացում է, որովհետև մարզերում շները չեն ստերջացվում և մարզերից շատ հաճախ կարող են տեղափոխվել քաղաք։ Մարզերում խնդիրը չի լուծվում՝ դա մեկ, երկրորդը՝ տերերով կենդանիների խնդիրը չի լուծվում, այսինքն բոլոր մարդիկ կարող են հանգիստ բուծել իրենց կենդանիներին և ապացուցված է, որ այդ կենդանիների սերունդների մեծ մասը վերջում հայտնվում է դրսում, այսինքն բուծումը նույնպես լուրջ խնդիր է, քանի որ թափառող կենդանիների մոտ 60%-ը իրականում առաջանում են տերերով կենդանիներից։ Ստացվում է, որ եթե համակարգային լուծում չկա, օրենք չկա, մարդիկ իրենց կենդանիներին բուծում են և հետո ձագերին դուրս են թողնում։ Մարզերում նույնպես բարդ իրավիճակ է։ Այդ դեպքում կացարանը ոչ մի հարց չի լուծի: Ենթադրենք, թե հավաքվեց 1000 շուն, մի տարի հետո փողոցներում նորից կլինեն հազարավոր թափառող շներ։ Պետք է լուծել գլոբալ հարցեր, կացարանը գլոբալ լուծում չէ։
Պարտադիր չէ, որ ինչ-որ մեկն իրենից լուծում առաջարկի, պարզապես կան շատ երկրներ, որտեղ այսօր դրսում շները չեն թափառում և պետք է օրինակել այդ երկրներից, թե ինչպես են իրենք դրան հասել և շարժվել այդ օրինակով։ Այլ երկրներում, որտեղ այսօր շուն չկա փողոցներում, այնտեղ, օրինակ, տնային շներին մարդիկ չեն կարող բուծել երբ ցանկանսն, չեն կարող լքել, որովհետև կենդանիները չիպավորված են և լքելու դեպում, եթե կենդանուն գտան, ապա տիրոջը դատ է սպասվում, և մի շարք խիստ կանոներ կան առաջին հերթին տերերով կենդանիների վերաբերյալ, հետո նոր երկրորդ հերթին արդեն թափառողներին։ Որովհետև մինչև տերերով կենդանիների հարցը չլուծվի, թափառողների հարցը հնարավոր չի լուծել։ Այսինքն ամենաառաջին կետը, որ մեզ պետք է, դա այն է, որպեսզի սկզբից օրենքով կարգավորվի տերով կենդանիների հարցը։ Երկրորդ կարևոր կետն այն է, որպեսզի արվի մասայական ստերջացում ամբողջ Հայաստանով։ Իսկ ամենավերջում, երբ արդեն տերերով կենդանիների հարցը լուծված լինի, մարզերում բոլոր կենդանիները սերջացվեն և արդեն քիչ քանակ լինի փողոցային կենդանիների, արդեն կարելի է ունենալ ապաստարաններ, որպեսզի էլ փողոցներում չավելանան։
հարց 5. Ի՞նչ միջոցառումներ են իրականացվում Երևանում փողոցներում թափառող շների թիվը նվազեցնելու ուղղությամբ և որքանո՞վ են դրանք արդյունավետ։
Երևանում գործում է քաղաքապետարանին կից կառույց, թափառող կենդանիների խնամքի կենտրոն, որը զբաղվում է թափառող կենդանիների ստերջացման ծրագրով։ Դա այն շներն են, որոնց կարող եք կլիպսով տեսնել։ Դա է հիմնական լուծումը, և Երևանում բավականին թեթև վիճակ ունենք համեմատաբար նախորդ ժամանակների։
հարց 6. Ինչպե՞ս կարող են շարքային քաղաքացիները օգնել լուծել շների հետ կապված խնդիրը։
Շարքային քաղաքացիները կարող են օգնել առաջին հերթին իրենք վերահսկելով իրենց շներին, սեփական շանը ստերջացնելով, որովետև եթե նունիսկ մարդկանց թվում է, թե իրենց շունը ցեղական է, և այդ հինգ ձագը, օրինակ, չեն հայտնվի դրսում, նրանք հաշվի չեն առնում, որ այդ հինգ ձագը հետո դառնում է քսանհինգ, քսանհինգը դառնում է հարյուր և այլն։ Այսինքն, յուրաքանչյուր շուն պահող պետք է պատասխանատու լինի և ստերջացնի իր սեփական շանը։ Երկրորդը՝ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ ինքը պետք է լավ վերաբերվի դրսի կենդանիներին, որովհետև եթե այսօր մի կարմիր շորով մարդ օրինակ հարվածի շանը, դրանից հետո բոլոր կարմիր շորով մարդիկ վտանգ են լինելու շան համար, և նա կարող է հարձակվել բոլոր կարմիր շոր հագնողների վրա։ Ստացվում է, որ մի մարդ վատ է վերաբերվում կենդանուն և այդ կենդանին սկսում է վատ վերաբերվել այլ մարդկանց մի մարդու պատճառով։ Դրա համար յուրաքանչյուր մարդ պետք է պատասխանատվության զգացում ունենա նաև մյուս մարդկանց հանդեպ, որպեսզի իրա պատճառով չտուժեն մնացածները։