Թամանյանական երբեմնի կանաչ Երևանը վերջին երեսուն տարիներին կորցրել է իր հիմնական գաղափարը՝ կանաչ քաղաքի գաղափարը։
Բակերում կողք կողքի կառուցվել են ավտոտնակներ, իսկ այգիներում՝ կոմերցիոն օբյեկտներ։ Քաղաքի որոշ անտառապատ տարածքներ, ինչպիսին է Անտառային փողոցի հատվածը, այժմ վերածվել են տների խիտ շարքերով քաոսային կառուցապատված և բետոնապատ տարածքների: Իսկ քաղաքային այգիների մեծ մասը, որոնք կարողացել են պահպանել իրենց տարածքները, այժմ անխնամ վիճակում են։
Այսօր էլ այգիների տարածքներում շարունակում են սրճարաններ ու խանութներ կառուցել, օրինակ՝ Կոմիտասի պողոտայում գտնվող այգում։
Երևանում սկսվել են այգիներից կոմերցիոն օբյեկտների ապամոնտաժման աշխատանքները, սակայն դրանք դանդաղ են ընթանում և շատ քիչ քանակությամբ օբյեկտներ են ապամոնտաժվում։
Եթե քաղաքի կենտրոնում քաղաքացիների և զբոսաշրջիկների համար խնամված հանգստի գոտիներ կան, ապա ծայրամասերում բարեկարգ հանրային տարածքներ հազվադեպ են հանդիպում։ Իսկ դա ստիպում է այդ թաղամասերի բնակիչներին գալ քաղաքի կենտրոն՝ դրանով իսկ ծանրաբեռնելով այն սակավաթիվ այգիները, որոնք գտնվում են Կենտրոնում։
Անգամ Երևանի կենտրոնում այգիներն իրենցից ագրեսիվ միջավայր են ներկայացնում, որտեղ միշտ չէ, որ հաճելի է, երբեմն էլ՝ անհարմար, նույնիսկ՝ վտանգավոր է զբոսնել։ Օրինակ՝ քաղաքի հենց կենտրոնական պուրակում՝ Օպերայի շենքի շուրջ գտնվող հրապարակում։ Երբեմնի կանաչ տարածքներում ռեստորաններ են, որոշ վայրերում էլ առհասարակ՝ ավտոկայանատեղիներ։ Իսկ հեծանվորդները, էլեկտրական ինքնագնացները, մանկական ատրակցիոններն անկանոն շրջում են հրապարակում:

Բակային խաղահրապարակներ
Նախանշված պլանը կատարելուն հետամուտ լինելով՝ քաղաքապետարանը Երևանի բակերում նույնատիպ սպորտային ու խաղային հրապարակներ է կառուցում:
Ֆուտբոլային հրապարակները կառուցելիս անտեսում են երեխաների անվտանգության չափանիշները։ Արհեստական խոտածածկը տեղադրում են բետոնի վրա կամ էլ ավազե բարձիկի փոխարեն ասֆալտապատում են տարածքը, սահմանազատող պատնեշները կառուցում են կոշտ առարկաներից։
Բակային տարածքների համար անհատական նախագծեր ստեղծելու փոխարեն ամենուր ասֆալտից ու բետոնից կառուցված նույն պատկերն է։
Պուրակները, հրապարակները, բակային տարածքները հարկավոր է ճիշտ նախագծել։ Իսկ որակյալ արդյունքի հասնելու համար պետք է պարզել, թե ում համար և ինչ նպատակով են դրանք կառուցվում, որպեսզի ցանկացած տարիքի և ֆիզիկական հնարավորություններ ունեցող քաղաքացիները կարողանան իրենց հարմար վայր և զբաղմունք գտնել ժամանակակից հանրային տարածքներում: