Փոխի՛ր Երևանը
Քաղաքային զարգացման Yerevote հարթակը կմիավորի քաղաքացիների և փորձագիտական ​​հանրության ջանքերը՝ Երևանն ավելի լավը դարձնելու նպատակով։ Yerevote-ը կդառնա քաղաքային խնդիրների լուծման աշխատանքային գործիք։
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿԱՐԾԻՔԸ
#235
k******na@yahoo.com
Շատ կուզեի բակերում ստորգետնյա, կամ գուցե վերգետնյա ինչ որ լուծում տրվեր, ավտոկայանատեղիներ կառուցվեին, իսկ ավտոտնակների տարածքը կանաչապատվեր։
Շատ ցավում եմ, որ մարդիկ, հատկապես խանութների աշխատողները, վերամշակվող թափոնը նետում են աղբամանները՝ թափոնամանների փոխարեն։ Դա նշանակում է, որ իրազեկման ակցիաներ չեն արվում։ Լավ կլիներ, որ այդ տեսչական մարմինը իրազեկման,կրթման ֆունկցիա էլ կատարվեր, և համագործակցեր տարբեր ընկերությունների, խանութների հետ։
#234
h****************um@gmail.com
Կարևոր խնդիրներից մեկը դա տրանսպոորտն է: Մասնավորապես Նոր-Նորքի 2զ.-ի ավտոբուսները,որոնց գիծը փոխել են,ինչի պատճառով ստիպված կամ երկու տրանսպորտ են փոխում կամ ոտքով 1.5 կմ ցրտին կամ 40* շոգին քայլում որպեսզի տուն հասնենք: 55 համարը միշտ ծանրաբեռնված երիտասարդականից-Ն.Ն 2զանգված էր գնում,այժմ նոր խարբերդ է գնում, էլ չեմ ասում, որ կանգառը փոխել են համարյա պլանի գլուխ,ստիպված ենք նստել օպեռայի մոտից մինչև Գայի արձան հետո կամ լրացուցիչ տրանսպորտ նստել կամ ոտքով 1.5կմ:Խնդրում ենք վերադարձրեք նախկին գիծը կամ գոնե կանգառը իջեցրեք երիտասառդականի դիմաց:Որքան կարող ենք տանջվել մտածեք տարիքով մարդկանց մասին:Նաև 63 համարը,որը փոխել են 52 համարի եվ միավորել Ավանի հետ,առանց դա մինչև Բանգլադեշ է գնում և միշտ լիքն է ինչ կարիք կա նաև ավան մտնի:Շատ հույսով եմ, որ այդ խնդիրը կլուծվի և կվերադարձնեք նախորդ գծերը և կանգառները:
#232
s************el@gmail.com
Երևանը մեր տունն է և այն պետք է լինի հարմար, անվտանգ, գեղեցիկ, բարեկեցիկ, մաքուր և կանաչ։ Մի խոսքով` ԽԵԼԱՑԻ։ Խնդիրները պարզ են`
- ապօրինի շինություններ և գլխավոր հատակագծի բացակայություն,
- կանաչ տարածքների անընդհատ կրճատում ու որակական վատթարացում,
- խցանումներ ու քաղաքի ծանրաբեռնվածություն, տրանսպորտ,
- օդի աղտոտվածություն, ջրերի և հողերի աղտոտում,
- կոմունալ ենթակառուցվածքների մաշվածություն և այլն։
Պետք չէ նոր հեծանիվ հորինել։ Աշխարհում արդեն իսկ մշակված են լավագույն լուծումները։ Բավական է միայն առաջնորդվել "ԽԵԼԱՑԻ ՔԱՂԱՔ" ստեղծելու կոնցեպտով և ներդնել միջազգային լավագույն փորձը` ստանդարտները և տեխնոլոգիաները։ Երազում եմ, որ մեկ օր Երևանը համարվի "Խելացի քաղաք"։
#230
n***********an@mail.ru
Կոմիտաս Վաղարշյան խաչմերուկի դեպի վեր բարձրացող կանգառում երկար ժամանակ չկար աղբարկղ եւ ամեն օր ականատես էի լինում, թե ինչպես են անցորդները ծխախոտի մնացորդներն ու սուրճի թղթյա բաժակները նետում ծառափոսերի մեջ. Այս տարի վերջապես բոլոր կանգառներում տեղադրվեցին հարմարավետ աղբարկղերոբ, բայց վերոնշյալ կանգառում այն տեղադրված է , իսկ ավելի ճիշտ է ասել՝ «թաքնված» է կանգառի տաղավարի հետին մասում, անտեսանելի է եւ չի կատարում իր ֆունկցիան. Այսօր նկատեցի, որ ծառերից մեկի տակ սրտացավ բնակիչները ինքնաշեն արկղ էին հարմարացրել, որ գոնե այդտեղ աղբը հավաքվի, այլ ոչ խոտերի մեջ ու ծառափոսերում. Խնդրում եմ հարցին տալ լուծում՝ ընդամենը աղբարկղը տեղափոխել .
#229
d**********01@gmail.com
Տրանսպորտի խնդիրը, միգուցե, գնալով լուծվում է, սակայն կա նաև հակառակ կարծիք. Չարենցի, Նար-Դոսի փողոցները Երևանի կենտրոնը գլխավոր փողոցներից են, որտեղով անցնում է ընդամենը ❗️2❗️տրանսպորտ՝ 13 ու 40 համարները, որոնցից և ոչ մեկը չի անցնում Ռոսիա Մոլի, Հանրապետության հրապարակի մոտով, կենտրոնով... աշխատանքի գնալու համար կամ պիտի ոտքով գնաս, կամ էլ տաքսիով, որի գինը, բնականաբար, աշխատանաքային ժամերին աննորմալ կերպով բարձրանում է...
#227
t************an@gmail.com
Մի պարզ լուծումով բարդ խնդրի մասին եմ ուզում խոսել որը գլոբալ չէ:
Մոսկովյան փողոցի՝ Մաշտոցի պողոտայից Բաղրամյան հատվածի մասին է խոսքը։ Միշտ խցանումներ են, հետիոտներն էլ չեն կարողանում փողոցը անցնել: Լուծում ուղակի անցումնեը հանել խաչմերուկներից (Բաղրամյան-Մոսկովյան դեպի Մաշտոց և Մաշտոց-Մոսկովյան դեպի Բաղրամյան) և կազմակերպել անցում լուսացույցով կազմակերպված Մոսկովյանին հատող Ա.Թամանյանի արձանի Մոսկովյանով՝ Թամանյան
#225
m************n1@gmail.com
Թող հրաման տրվի տրանսպորտի վարորդներին,կանգառին մոտենալուն պես փոքր-ինչ առաջ կանգնեն,որ ետևից եկող տրանսպորտին նույնպես տեղ լինի կանգնելու։
#223
s**************an@gmail.com
Սահմանել մեծ տուգանքներ աղբը չնախատեսված վայրում թափելու համար: Ոչ միայն սահմանել (կարծեմ արդեն սահմանված է), այլև կիրառել, դարձնել թոփ 3 priority հանրապետության մակարդակով:

Վատագույն դեպքում կունենանք լիքը փող այլ խնդիրներ լուծելու համար, լավագույն դեպքում ՈՉ ԽՈԶ հասարակություն:
#221
r**********en@bk.ru
Ավարտին հասցնել կասկադի անավարտ տեսքը, Երևանում տարեկան մոտ 2 միլիոն զբոսաշրջիկներ են գալիս ու բոլորը գնում են կասկադը տեսնելու բայց անմխիթար վիճակա աջ ու ջախ կողմերը ու վերևի մեծ փոսը, պետք է ինչքան հնարավորա արագ ավարտին հասցնել, ԵՐԵՎԱՆԻ դեմքնա կասկադը
#220
s******en@gmail.com
Երկու խնդրով եմ ցանկանում կիսվել։
Նախ, դժվար գտնվի ժամանակակից քաղաք, որտեղ այսքան անգրագետ ձևով են պլանավորում և իրականացում քաղաքի փողոցների ասֆալտապատումը։ Այդպես էլ չազատվեցինք ասֆալտի գործով փող վաստակելու կոռուպցիոն մոլուղխցքից, ինչպես կարելի է անորակ ասֆալտ փռել, որը որ առաջին անձրևից մաքրվում է և սկսում են կարկատաններ անել,կամ էլ դեռ նոր չփռած ասֆալտի վրա սկսում են փոս փորել այլ նպատակներով։ Արդյունքում համատարած ահավոր վատ ասֆալտ, բարձր կամ ցածր լյուկեր և սխալ չափորոշիչներով կառուցված ,,պարկած ոստիկաններ,,չերևացող ճանապ.նշաններ։ Դեռ չեմ ասում, որ շին.կազմակ-րը ասֆալտը քքնդելուց հոտո օրերով չեն ծածկում փոսերը և հազարավոր մեքենաներ վնասվում են ամեն օր։ Մյուս խնդիրը անվտանգ քաղաքն է, վաղուց ամբողջ քաղաքը պետք է ծածկել տեսախցիկներով, անվտանգությունը բարձրացնելու նպատակով։
#218
n***********ch@gmail.com
Երևանը պետք է լիներ փակ քաղաք դեռևս 2000 թվականից, քանի որ ազգաբնակչության ընդհանուր տեսակարար կշռում արդեն իսկ գերազանցում էր 30%։ Այն ենթակառուցվածքային փոփոխությունները, որոնք արվեցին շատ լավ է։ Այն կդարձներ էտալոն մյուս գոյություն ունեցող և դեռևս գոյություն չունեցող, բայց կառուցվելիք բնակավայրերի համար։ Այո կառուցվելիք....։


Ցավն այն է, որ ազգաբնայկության խտացումը մեկ վայրում հեշտացնում է նրա, հետևաբար պետության խոցումը, մեղմ ասած... նմանաքանակ ԱԳԼՃԿ-ները կենտրոնացված, խտացված կետեր են, որոնց միաժամանակյա հարվածը կավիրի քաղաքը, գրեթէ ամբողջությամբ։

Պետք է ուղղակի 10-15 նոր և գոյություն ունեցող քաղաքների նախագիծ իրականացվեր 200-350 հազար բնակչությամբ, խթանիչ, զարգացնող շահագրգռող ծրագրերով։ խոսում ենք ճոպանուղուց 70 միլիոն....
դրա 10% դրեք գիտության և ռազմարդյունաբերության մեջ։
90% նորացրեք սահմանները ժամանակակից պահպանման և շահագործման համակարգերով։

Նոր բնակավայրերում խնդիր դրեք երիտասարդ ընտանիքներ ներգրավելու և ազգաբնակչությունը շատացնելու համար, ինչ խոսք տնտեսությունը էականորեն կբարելավվի ի հաշիվ բնակչության շատացման, քանի որ նման քաղաքականությունը ենթադրում է տնտեսական միավորների ստեղծում և դրանց հարատև սպասարկում։
#217
d*********ti@gmail.com
Վարձով տների, ու առհասարակ անշարժ գույքի գները՝ հասել են Եվրոպական բնակարանների արժեքներին։
Ով ինչ գին ուզում դնումա, կիսաքանդ, միլյոն տարի առաջ սարքած տները անգամ անհասանելի են։ Այս ամենը պետքա մտնի օրենսդրական ղեկավարման տակ!!!
#215
m***********mk@gmail.com
Քանի որ երթևեկությունը խիստ ծանրաբեռնված է առավոտյան ժամերին, հատկապես Ավան և Նոր Նորք համայնքներից, և ավտոբուսներով երթևեկելիս խցանումների մեջ ենք ընկնում, հիանալի կլիներ դիտարկվեին մետրոյի նոր կայարանների կառուցման հարցը Ավանում և Նոր Նորքում, թեկուզ Երիտասարդականից կամ այլ կայարաններից որպես առանձին մետրոյի գիծ: Հատկապես մեզ` ուսանողներիս շատ կօգնեն և ստիպված չենք լինի բաց թողնել ավտոբուսներ` նրանց գերլցվածության պատճառով:
#213
h*****ay@gmail.com
Ձեր առաջարկած բոլոր տարբերակները կարևոր չեն, քանի որ դրանք կարելի է շտկել ցանկացած պահի: Իսկ օրինակ "օրինական" անկանոն շինարարությունը առանց մտածված լինելու հետո հնարավոր չի լինի շտկել: Հետևաբար, դա ավելի կարևոր է: Իսկ հաջորդը ես կդնեի գումարների մսխումը, օրինակ բորդյուրների անիմաստ փոխելը, անորակ ասֆալտը, գծանշումները, և այլն: Ժողովրդի գումարները պետք է տեղին ծախսել: Խնդրում եմ սրանք էլ ավելացրեք տարբերակների մեջ:
#212
a***********an@mail.ru
Ուզում եմ աղբի վերամշակման շատ մեծ կամ մեկ կարևոր մեծ տեղ բացվի, օրինակ` Սովետաշենի աղբանոցում ,որ աղբը սկսվի վերամշակվել։
#210
g*****an@yahoo.com
Խնդրում եմ Ձեր հարթակն օգտագործեք նաև հանրությանը տեղեկացնելու համար իր իրավունքների մասին Շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության գնահատման օրենքի շրջանակներում։ Ես հասկանում եմ, որ այս հարթակը ստեղծվել է քաղաքաշինության մեջ հմուտ և բանիմաց մասնագետների կողմից, սակայն խնդրում եմ մի անտեսեք ՇՄԱԳ-ի կարևորությունը։ Ես կարող եմ օգնել Ձեզ այդ հարցում։ Հարգանքով՝ Գայանե
#209
e*********************73@gmail.com
Բարև ձեզ, շատ հարցեր կա, բայց ես կավելացնեի նաև այն, որ Երևանը նախատեսված չէ այսքան բնակչության համար, ինչպես նաև փողոցները նախտեսված չեն այդքան մեքենաների համար, պետք է բեռնաթափել Երևանը:
Մի խնդիր ևս՝ խաչմերուկների լուսացույցները: Նախկինում միշտ գիտեիր, որ լուսացույցը գտնվում է խաչմերուկի աջ և ձախ հանդիպակած անկյուններում, հիմա ամեն մի խաչմերուկին մոտենալուց աչքերդ աջ-ձախ, վերև- ներքև պիտի անես, որ գտնես, թե որտեղ է լուսացույցը և դեռ հստակ չի, որ գտածդ դա քեզ վերաբերվողն է: Նաև ասեմ, երբ նոր էին տեղադրվում նոր սերնդի լուսացույցները, ցերեկվա ժամերին շատ լավ երևում էին, հիմա մեծ մասը խամրել են ինչի արդյունքում հնարավոր չի լինում հասկանալ գույնը փոխեց, թե ոչ, սրա պատճառով քաղաքում ավելանում են ձայնային ազդանշանները, կամ լույսի քույլ լինելու պատճառով չես կարողանում գտնես լուսացույցը, քանի որ լուսացույցի ետնամասում ահռելի մեծ գովազդային վահանակ կա ու նրա վրայի բազմազան գույների ֆոնին լուսացույցը չի երևում և բարդացնում է արագ հայտնաբերումը: Հարցեր և խնդիրներ շատ կան, բայց առայժմ այսքանը:
#207
g**********an@gmail.com
1. Երևանի մակերեսը միջինը 3-4 անգամ փոքր է համապատասխան բնակչություն ունեցող այլ Եվրոպական քաղաքների մակերեսից, դա խոսում է բնակավայրերի մեծ խտության մասին, այսինքն կանաչ գոտիների քչության, դա ավելի ահռելի խնդիր է քան կարող է թվալ;
2. Փողոցների աղմուկ, ըստ հետազոտությունների նյարդային համակարգին ամենաահռելի վնաս տվող գործոնը քաղաքում, իմ ամբողջ կյանքում ավելի քրոնիկական աղմկտող քաղաքում չեմ եղել;
3. Փոշի, խոսքերն ավելորդ են;
4. Քաղաքաշինություն, Երևանը հետիոտնային քաղաք չէ, հետիոտնին շատ բարդ է տեղաշարժվել հարմար և անվտանգ, մանավանդ ֆիզիկական սահմանափակումներով քաղաքացիների համար.
#204
s*********an@gmail.com
Lav klini axpo ereg oro mek tanen menak erevano che vanadzorner dabarox shnerin havagel vor axpo shax chtan nranc tererinel tygang nshanaken vor iranc shnero hatnvymen axpanocym taracgo axtotym axpi gorcaran karycen marzerymel shneri kacaran xndrymem vanadzorinel yshadrydyn darcnel
#201
r**************an@gmail.com
Հիմա Երևան քաղաքում կատարվում է տգեղ ու ոչ հարիր իմ քաղաքի տեսքին ճարտարապետական լուծումներով շինարարություն, առանց հաշվի առնելու ենթակառուցվածքները։
#199
r*******ar@gmail.com
Անթիվ անհամար բնակելի կառույցների շինարարությունը ստեղծել է Երևանում ապրելու անհարմարություն։ Փոշու առավելագույն քանակը օդում, կանաչ տարածությունների, այգիների, շատրվանների գրեթե բացակայությունը քաղաքում` ամռան ամիսներին, և ոչ միայն ամռանը, ստեղծել է ապրելու անբարենպաստ պայմաններ։ Քաղաքի որոշ համայնքներում շատ են թափառող շները։ Աղբահանության ոչ պատշաճ իրականացման հետևանքով ահավոր շատ են առնետները և խավարասերները։ Իսկ որոշ վարորդների անուշադրության, մյուս վարորդների ու հետիոտների կյանքի վրա թքած ունենալու պատճառով անխուսափելի են դարձել մահվան ելքով վթարները։
Փոխե՛նք Երևանը, միանշանակ փոխե՛նք, բայց միայն Երևանը սիրելո՛վ, դիմացինին հարգելո՛վ, անձնական շահը գերակա չհամարելո՛վ։
#196
q***********an@mial.ru
Ստեղծել ստորգետնյա կայանատեղի (օրինակ նոր Նորքի 1 զծ Գայի արձանի տակ՝ Ծիրան սուպերմարկետի հարևանությամբ, Վերնիսաժի տակ՝ մուտք ելքը Բյուզանդի կամ Արամի փողոցից, Սվաճյան փողոց՝ Բանգլադեշ մոլի հարեւանությամբ):

Ագաթանգեղոսի փ.-ից Արշակունյաց փողոց, կառուցել ստորգետնյա թունել, ինչպես նաև Արշակունյաց - Գ. Նժդեհ խաչմերուկում Արշակունյացի համար ստորգետնյա անցում ստեղծել (Խանջյան փողոցի պես)՝ խցանումը թուլացնելու համար։
#195
a***************81@gmail.com
Քանի որ Yerevote- ը հանդիսանում է անկախ կազմակերպություն, առաջարկում եմ.
1.փորձագետների թիմը համալրել նաև կամաորներով ( տարբեր աշխատանքների համար, հատկապես երիտասարդների , ուսանողների, պատանիների շրջանակներից , կուսակցությունների երիտասարդական թևերից, ուսխորհորդների ներգավվմամբ)
2. ներգրավել գռանգային ծրագրերի մասնագետների, ովքեր կնպաստեն ֆինանսական դոնորների հայտնաբերմանը։
3 . ակտիվ ներգրավել բնապահպաններին և կենդանասերներին ,ընդուպ մինչև անձնական ֆինանսական ֆոնդային ներդրումներ արդեն հստակ առկա ծրագրերի զարգացմոն ուղղությամբ։ Օրինակ- շնասերները կազմեն թափառող շների պահպանման և խնամքի խումբ, կամ ընկերություն և սեփական միջոցներով և իրենց հայթայթած դոնորական ֆինանսական միջոցներով կազմակերպեն թափառող շների հավաքն ու կեցության հարցերը, ոչ թե պետբյուտջեյից վարձատրվեն անհատներ ,որոնք կկերակրեն իրենց նակերում անխնա բազմացող ու աճող սպառնալիքով շնասհմակները։
#193
a*****vo@gmail.com
1) Ագաթանգեղոսի փողոցից դեպի Արշակունյաց և Գրիգոր Լուսավորիչ փողոցից դեպի Ագաթանգեղոսի փողոցի խաչմերուկում (մի խոսքով Ցիրկի խաչմերուկ) ստեղծել վերգետնյա և ստորգետնյա անցում տրանսպորտի և մեքենաների համար՝ խցանումները թուլացնելու նպատակով։

2)Արշակունյաց փողոցի շարունակությունը կինո Հայրենիքի մոտ (Արշակունյաց - Գարեգին Նժդեհ խաչմերուկ) պետք է տեղի ունենա ստորգետնյա, Գարեգին Նժդեհի փողոցը՝ վերգետնյա տարբերակով՝ ապահովելով հետիոտների անցումներ։

3)ստեղծել թվով ևս 6-7 ստորգետնյա վճարովի ավտոկայանատեղիներ և արգելել վերգետնյա կայանումը (բացառությամբ հաշմանդամների):
Առաջարկվող վայրերից օրինակ
Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ավտոկայանատեղի հատվածը (Ռուսիա մոլի դիմաց՝ ստորգետնյա դարձնելու դեպքում կլինի ավելի տարողունակ և արդյունավետ)։
#191
s*****er@gmail.com
Ամենե կարեւոր կետը տների վարձքերու յարձը լուծեցեք։ քաղաքը աղքատության գավածե։58% ժողովուրդ աղքատ կեանք կապրի
#189
A*******ue@gmail.com
Եթե պատկան մարմինները,որոնք զբաղվում եմ փոշու կանխարգելմամբ,չեն կատարում իրենց աշխատանքը,առաջինը չեն սիրում իրենց սեփական երեխաներին:

Քաղաքում փոշու մակարդակը քաոսային է,heeeeeey wake up!!!!!!
#188
a****rk@gmail.com
Որպես 20 տարվա փորձ ունեցող սոցիոլոգ, հետազոտող, և մոնիթորինգի ու գնահատման մասնագետ, պատրաստ եմ իմ լուման ներդնել այս կարևոր նախագծում։ Ես անչափ մտահոգ եմ մեր մայրաքաղաքի այս բոլոր, հատկապես բնապահպանական խնդիրներով, ու երազում եմ, որ Երևանը մի օր դառնա մի քաղաք, որով կկարողանանք հպարտանալ, մաքուր օդ շնչել, հանգստանալ ու հիանալ։
#187
n************an@ysu.am
Բարև Ձեզ։ Ուրած եմ իմանալ, որ էլի մարդիկ կան կոնկրետ Երևանի օդի փոշու ամպերով անհանգստացած։ Պետք է ստիպել շինարարներին իրեց տարածքը ծածկել համապատասխան պոլիէթիլենիյաին-ցանցային պաստառներով, ամեն աշխատանքային օրից հետո ծուրջը լվանալ ջրով, անվերջ ծառեր տնկել, ամեն ազատ թիզ հողում և գիշերը փողոցները լվալ մեքենաներով՝ դրանք կան բայց քիչ են, արհետական լճերի թիվը շատացնել, քաղաքի օսը նաև խոնավության կարիք ունի
#185
L**********an@gmail.com
Կուզեի ուշադրություն դարձնեք և մեծ տուգանք դնեք այն անձաց վրա, որ աղբը աղբամանը թափելու փոխարեն այրում են իրենց պատկանող հողատարածքում։ Ռեզին, ցելոֆան, պլաստմասա և այլն, իսկ մենք կողքից շնչում ենք այդ թույնը։ Եվ տրամադրեն հեռախոսահամար, ապահովելով գաղտնիությունը, որ սխալներ տեսնելուց , մարդիք ահազանգեն։
#184
v************92@gmail.com
Մի առաջարկ ես անեմ։ Դե բնական է ճանապարհին իհարկե անխուսափելի է ավտոպատահարն էր։ Կարելի է չէ երբ գործողությունները ավարտվում են ԱՊՊԱ ոլորտի , գոնե այդ գործողություններից հետո գան մանրնարցված դետալները փողոցից հավաքեն, այլ ոչ թե մնան այդ փշուրները ։
#182
m************an@gmail.com
1.բարձրացնել տուգանքները աղբը թափելու համար անկախ վերջինիս չափերից 2.ներգրավել դպրոցականներին և ուսանողներին շրջապատի մաքրման համար,դրանով դաստիարակել անհանդուրժողականություն նրանց մեջ կեղտոտ միջավայրի նկատմամբ։
#179
g************er@gmail.com
1)Երևանին այգիներ այգներ ու այգիներ են պետք, էդ անիմաստ, այո՛ անիմաստ նորակառույցների փոխարեն։
2) Հանրային տրանսպորտը իրապես հասանելի դարձնել, որ պետք չլինի ժամերով կանգառներում սպասել։ Ես աշխատանքս 11ին եմ վերջացնում և հատուկենտ տրանսպորտներ են աշխատում։
Որ տրանսպորտը լավ աշխատի, մեեծ հույս ունեմ, որ մադրիկ մեքենաների փոխարեն հաճախ կսկսեն օգտվել երթուղայիններից, ու խցանումներն էլ կքչանան։
3) Աղբահանության մասով լավ կլիներ, որ հստակ տարբերակվեին բաց աղբի տեսակները, ոչ թե դա տևեր 1ամիս, հետո նորից խառնվեր ամբողջը։
#178
a***********89@gmail.com
Էսօր աշխարհի իբր թե ամենահին քաղաքը, որը սաղ սաղ մի 100 տարեկան չկա), շատ լուրջ շինարարական զարգացում ա ապրում, 4 կողմդ ոնց նայում ես շենք են կառուցում ու որոնք վստահ եմ չեն վերահսկվում (մի քանի կետեր որ հաստատ, մի քանի կետեր էլ որ նույնիսկ չկա, որոնք արժեր որ կառուցապատողների համար սահմանեին), էս հին ու նոր, զարգացող քաղաքում 1 հատ խելացի կանգառ չկա, որը տրանսպորտների շարժի (ժամանման) մասին տեղեկություն ա տալի, Աֆրիկայում չենք էլի վերջ ի վերջո, Ինձ թվում ա խելացի կանգառներ դեռ 10 տարի առաջ պիտի տեղադրած լինեին, չնայած տրանսպորտը էս վերջին 1 2 տարում ա փոփոխության ենթարկվել, նենց պռոբլեմ չի կարծում եմ որ շատ դժվար ա լուծելը, թազա հեծանիվ էլ չենք հայտնագործելու, բավական ա ընդամենը օրինակ վերցնել հարևան վրացիներից)
#175
a**********an@list.ru
Ապաստարաներ և անվտանգություն
#174
h***************94@gmail.com
Երևանում ժամանակին տեղադրվել էին միայն ծխախոտի մնացորդների համար հատուկ աղբամաններ, որը շատ լավ գաղափար էր: Բայց քանի որ մեր քաղաքում ծխողների մեծամասնությունը մեղմ ասած «խոզ» են, իսկ մնացածները իրենց տան աղբն էին թափում այդ աղբամաններում, այդ գաղափարը չաշխատեց մեր քաղաքում:
#172
n**********70@gmail.com
Արգելել շենքերի բակերում բացօդյա շինարարական նյութերի. ցեմենտի, ավազի եւ այլնի վաճառքը։ Անվերահսկելի է այդ վաճառքը եւ չի համապատասխանում պահանջվող նորմերին։
#168
v*******an@mail.ru
Մաքուր օդ շատ ծառեր եվ պուրակներ, շատ էկոտրանսպորտ եվ ժամանակին կատարեն իրենց գործառույթները շին.հրապարակում որ փոշին ինտենսիվ չշնչենք։
#166
i*********76@gmail.com
Իրագործել SEPA պահանջները, 0 Death շվեդական ծրագիրը և waste management- ի AUA Յակոբեան կենտրոնի ծրագիրը
#164
a************n7@gmail.com
Պետք է բարձրացնել քաղաքացու մակարդակը , մատաղ սերնդին դպրոցներում , մանկապարտեզներում ինչու ոչ նաև բակերում կազմակերպել միջոցառումներ և տեսանելի օրինակներով սովորեցնել մաքուր պահել քաղաքը և սիրել այն։ Իսկ մեծերին... սա ամենամեծ խնդիրն է կրթելհ թերևս մինիմալ արդյունքներ կտա բայց տուգանքները և կոշտ հանրային արձագանքը կսթափեցնի թեկուզ հենց համացանցում հայտնվելը օրինակ Աղբը փողոցում թափելու պահին կամ մեկ այլ վատ արարքի պահին նկարված տեսանյութը հրապարակելը կսթափեցնի
#163
s***********89@gmail.com
Ինձ անչափ հուզում էր հանրային տրանսպորտի հարցը։ Այժմ տեսնում եմ նոր ավտոբուսները բայց կարգուկանոն մեղմ ասած չկա(( ես ստեղծել եմ մի հավելված,որը կօգնի տանից տեսնել թե որտեղ է նախընտրելի ավտոբուսը երբ կհասնի և այլն և այլն: Ուզում եմ հասկանալ ինչպես իրագործել: Սրտանց ուզում եմ փոխել տրանսպորտից օգտվելու մշակույթը և իհարկե պատրաստ եմ աշխատել այդ ուղղությամբ։
#161
V*******an@gmail.com
Շատ մեծ խնդիր է քաղաքի խոշոր կամուրջների (օրինակ՝ Դավթաշենի) վրա մշտական խցանումները, ինչը չափազանց վտանգավոր է կամուրջների անվանգության տեսանկյունից
#159
r********wh@yahoo.com
Կանաչապատումը և հին քաղաքի պահպանումը սարսափելի են։ Միայն տխմարը կարող է ծառը գրեթե առանց ճուղերի թողելը խնամք համարել։ Բայց արդեն 40 տարի է դա է կիրառվում։ Կենսաբանները մեռան բողոքելով, բայց բոլոր մակարդակների տգետ ղեկավարները կույր ու խուլ են։
Նույն ձևի թափառող շների հարցը։ Դրանով պետք է զբաղվեն շնասերները, այլ ոչ թե շուն ատող քաղաքապետարանի գողերը։
#157
a***********an@mail.ru
Խիստ հետևել ճանապարհատրանսպորտային երթևեկությանը
#154
m***********an@gmail.com
Բարր Ձեզ! որպես վարորդ, ամենից շատը խնդիրներով լի է հենց այդ ոլորտը՝ կայանատեղիների պակաս, փողոցներն իբրև ասֆալտում են տարին 12 ամիս, բայց ամենուրեք փոսեր են, կամ վնասված ճանապարհներ և ամենակարևորը՝ չկան նշաններ!!! որ վարորդը անիմաստ չտուգանվի! մարդ չի հասկանում ոնց վարի, որ անվնաս տուն հասնի, թե՛ ինքը, թե՛ մեքենան.
Շնորհակալություն!
#151
m***************an@mail.ru
Քաղաքում, փոշու և աղբահանության խնդիրներին պետք է առաջնահերթություն տրվի։ Աշխատանքները կատարվեն ընտրված ժամերի և հստակ սահմանված գրաֆիկով, որպեսզի քաղաքի բնակչությանը հնարավորինս քիչ անհանգստություն պատճառվի։ Իսկ այս երկու խնդիրների թերի կատարման վնասները առողջապահական տեսանկյունից դիտարկելիս,այս պահին և հետագայում պարզապես կհանգենք բարդագույն խնդիրների։ Սրանք այն բազմաթիվ կատարվելիք աշխատանքներից են , որոնք նաև նպաստում են քաղաքացու տեսողական և զգայական զարգացմանը։
#148
n**********an@gmail.com
չի կարելի առողջ և կանաչ փոխադրամիջոց հեծանիվը ներառել քաղաքի խնդիրների մեջ, կարելի է խնդիր համարել նրանց համար ոչ նպաստավոր պայմանները

Խիտ սև ծուխ արձակող բազմաթիվ մեքենաները իրական խնդիր են
#146
s**********an@mail.ru
Երևան քաղաքի Շենգավիթ համայնքի նոր Խարբերդ փողոցների մեծ մասը ասֆալտապատված չէ։ Խայտառակությունա 21 դարում չունենալ մինիմալ նորմալ ճանապարհներ մայրաքաղաքում
#145
v****************01@mail.ru
Antaneli poshi ory 24 jam vory yst indz lrjorenj vnasum e mardkanc aroxjutyany,ertevekutyuny antaneli canrabernvac sxal lusacuyceri ev canrabernvac jamerin mec tvov bernatar meqenaneri patcharov!
#143
r***********an@gmail.com
Բարև ձեզ
Ես կարծում եմ որ մեր հիմնական խնդիրն մշակույթի և մեր մտածելակերպի մակարտակը բարձրացնելու հարցն է, .....մոտ 30 տարի եթէ կողոպուտի,թալանի և շատ շատ բացասական մշակույթ է սրսկվել մեր ժողովրդի մեջ ,ինչպես ենք կարող դա ճշտել, պետք է սկսել մեզանից , մեր տնից, մեր փողոցից , թաղամասից ,շրջանից հետո էլ քաղաքից։
Սա մի լուծում , այս հարցը փոխհարաբերական է ...
#139
h*********20*gmail.com
Չհաշված որ քաղաքում մեքենա կայանելը մեծ խնդիր է դարձել։ Բակերում բնակիչների մեքենաների համար չկան կայանատեղիներ։Գալիս ես տուն ու չգիտես ուր կայանես մեքենադ։ Շատ արդյունավետ կլիներ օգտագործել բակային կամ միջբակային հատվածներում անիմաստ զբաղեցրած ու մեծ մասը աղբանոց դարձրած “բաղչաները “։ Ամեն բակում կամ շենքի ետևում պարտադիր կան այդ “բաղչաները“, որ մեծ տարածք են զբաղեցնում։ Ծառեր պետք չի կտրել, կարելի է կահավորել կայանատեղիներն այնպես, որ ծառերը չկտրվեն։
#137
l************95@gmail.com
Նորմալ երկրներում շներին 6 ամսից ավել էլ են պահում, նման ճոխությամբ էք ներկայացրել թե խնդիրը, թե լուծումը, որ կասկած եք առաջացնում: Տեսահոլովակի մեջ կան կադրեր երեխայի ու շան, ով փորձել էր օտար տուն մտնել, գուղություն անել, շունն էլ իր գործն ա արել, գողից պաշտպանել իր տարածքը: Իմաստը այդ կադրերի ներառելու՞՞՞՞ մարդ ընդհանրապես չի ուզում Ձեզ հետ համագործակցել.
#136
a***********an@gmail.com
Բարև ձեզ,

Խնդրում եմ ավելացրեք խնդիրների մեջ քաղաքի մայթերի և անցումների ոչ պատշաճ վիճակը մանկասայլակների և հաշմանդամություն ունեցող անձանց համար:


Շնորհակալություն
#134
m***********n7@gmail.com
Kangnecnel shinararutyun@!qaxaq@ darcel e betoni u poshu kuyt ,kanachapatel maksimal, ayginer, carer , od@maqrel,.veradarcnel mer ggexecik Yerevan
#129
t*********ca@mail.ru
Աղբամանները թող լինեն ոտնակով ու փակ կափարիչով,որը կբարձրանա միայն ոտքով բռնակին սեղմելու դեպքում
Ֆիլտրերի տեղադրում շինհրապարակների մոտակայքում
Ճանապարհների անվտանգության մեծացում
#125
m************17@gmail.com
Ես Ապրում եմ Հայաստանում արդեն 15տ և ուզում եմ ունենալ ավելի մաքուր միջավայր Էրեբունիում ապրել չի լինում Նուբարաշենի աղբանոցից եկող հետից
Մի թեթև քամի է ելնում այդ էլ աղբի հոտով
#122
l*********an@gmail.com
Նորք Մարաշի, Ջրվեժի, Նոր Նորքի եւ քաղաքի ազատ տարածքների կանաչապատում եւ խնամում, անտառների վերականգնում։
Ստեղծել ստորգետնյա ավտոկայանատեղիներ ամբողջ քաղաքով։
Լուծել կենդանաբանական այգու կայանատեղիի հարցը, բայց ոչ ի վնաս Մյասնիկյան պողոտայի։
#118
S********12@mail.ru
Թույլ չտալ բազմաբնակարան բնակելի շենքերի մոտ, նորակառույցների շինություն։
#114
a*******an@rambler.ru
Ես կենտրոնի բնակիչ եմ, մեքենան նույնիսկ մեր տան բակում կայանելը պրոբլեմ է , բակում խաղահրապարակ չկա, որ երեխան զբաղվի , մոտական Թումանյան 11 է, բայց կիսաավերակ։ Փոշին, աղմուկը, աղբը միշտ կա
#107
j****kh@yahoo.com
Բարև, մենք ապրում ենք Երևան քաղաքի Անտառային հատվածում։ Այն ավերիչ կերպով լի է ճանապարհի փոշով: Մեր բնակարանը գտնվում է 2-րդ հարկում ճանապարհի մոտ, որը տանում է դեպի բազմաթիվ շինարարությունների, և մեր կողքով անցնում են բոլոր բեռնատարները՝ օրական և ժամում ավելի քան 20 բեռնատար: Աչքերիդ չես հավատա, երբ տեսնում ես յուրաքանչյուր շրջանցող բեռնատարի կողմից քաշված ու բարձրացրած փոշին: Արդեն հիվանդությունը եկել է մեր տուն, շինարարները թքած ունեն, բեռնատարների վարորդներն էլ չեն մտածում, մենք էլ ոչինչ չենք կարող անել։ Ես խնդրեցի. տեղադրել ճանապարհային արգելապատնեշներ, որպեսզի բեռնատարներն ավելի դանդաղ շարժվեն, ինչը կարող է թուլացնել առաջացող փոշին, բայց ոչ մի արձագանք: Հուսով եմ, որ ձեր ջանքերը կարող են որոշակի լուծում տալ այս վտանգավոր խնդրին: Շնորհակալություն
#97
l******an@yahoo.com
Բարև Ձեզ,Ձեր կողմից ներկայացված խնդիրներում չկար աղմուկը՝ շինարարական,ոչ նախատեսված ժամերին մարդկանց աղմուկ,տարբեր օբյեկտներից երաժշտության և այլն
#94
l****ok@gmail.com
Պետք է տուգանել այն վարորդներին, ում մեքենաից թունավոր գազեր և ծուխեր են դուրս գալիս։
#91
g******ch@gmail.com
Մեքենաների խլացուցիչների բացակայության կամ մոդիֆիկացիայի պատճառով առաջացած աղմուկը, օրվա բոլոր ժամերին։
#87
a***********an@gmail.com
Երևանին կանաչապատ տարածքներ են պետք, այգիներ ամռնակարևորհ ծառեր, ոչ թե թփեր ու ծաղիկներ։ Օգը փոշուց մաքրելու և թթվածնով հագեցնելու համար։ Շնչելու օդ չի մնացել, մարդիկ ձեռք են բերել բազմաթիվ հիվանդություններ։
#84
l***************52@yahoo.com
Անպայման կառուցել աղբի վերամշակման գործարան։ Գտնել ներդնողներ հնարավորին լավ պայմանով չկորցնելով ժամանակը։ ժամանակին եթե կնքեին պայմանագիրը չինացիների հետ, այսպիսի վիճակ չէր լինի։
#81
n********an@gmail.com
Թբիլիսյան խճուղի 3/4 հատվածում մեքենաների անընդհատ երթևեկության պատճառով փողոցում այնքան փոշի է բարձրանում որն ուղղակի ազդում է մարդկանց, մասնավորապես տեղում գտնվող քոլեջի ուսանողների շնչառության և տեսանելիության համար, խնդրում ենք հաշվի առնել և ինչ֊որ ձև լուծել այդ խնդիրը։ Շնորհակալություն։
#73
d****62@gmail.com
Այս պահին շարունակվում է Դավթաշեն 1 թաղամասի 61 հասցեի շինարարությունը նախկին քաղաքապետի կողմից տրված ապօրինի թույտվությամբ
1.Չեն կատարվել հանրային լսումներ
2. Գլխավոր հատակագծի և հողի նշանակության փոփոխություններն արվել են առանց Ավագանու Որոշման
3. Խախտվել են աղմուկի և տատանումների մասով նորմատիվները
4. Կեղծվել է արևահարման ռեժիմի հաշվարկը և տասնյակ բնակարաններ դառնալու են բնակության համար ոչ պիտանի
Պատկան մարմինները ինչ որ ներքին պայմանավորվածությամբ աչք են փակու խնդրի վրա
#66
a*******fo@gmail.com
Այգինեդի շատացմամբ և մայթերի կտրած ծառեդի վերագանգման պարագայում կկարգավորվի աղմուկի ու փոշու խնդիրը
#63
e***********98@gmail.com
Հանրային տրանսպորս՝առաջարկում եմ մետրո կառուցել բոլոր շրջաններում,քաղաքի պատերին փակցված պաստառները վերացնել,գովազդները հանել,շենքերի վրայի գրվածքները ջնջել,լքաղաքի աղբահանությունը կազմակերպել,անօրինական շինություպները քանդել ,այդ թվում շենքերի կտուրների վրա կառուցածը
#58
7*******hx@gmail.com
Բարև ձեզ , ցանկալիկլիներ փոշոտ վիճակը քաղաքի վերանայաել , լուսավրությունը պարտադիր սահմաններից սկսած, որ որ ժամին էլ դուրսը լինես կենտրոնում թե սահմանային գյուղերում ու քաղաքներում , ոտքով թե մեքեննայով լուսավո լինի...
#54
ru***********n@gmail.com
Առաջարկում եմ ուշադրություն դարձնեք երկրորդային շուկայի անշարժ գույքի հետ կապված խնդիրներին. վերելակներ, մուտք՝ դուռ, պատուհան, տանիք, շենքի արտաքին վիճակ: Նախաձեռնության համար կարող եք օգտագործել նաև մեր համատիրությունների կողմից հավաքվող անիմաստ/աննպատակ փողերը և շենքի բնակիչերի համատեղ ֆինանսավորումը, այնքան որ կազմակերպեք, որ սայլը տեղից շարժվի, որը շատ բարդ հարց է մերօրյա իրականությունում:
#42
s**************ng@gmail.com
դիմում եմ ՃՈ-ին
երթևեկությունը Հայաստանում շատ վատ վիճակում է
ամեն օր վթարներ են լինում, առաջարկում եմ տեսախցիկներով, արագաչափերով էլ ավելի խստացնել, մինչև գրպանին չկպնեն, օրինապահ չեն դառնա։
ուրիշ ելք չեմ տեսնում

դե փոշու մասին էլ կարելի ուղղակի լռել
#39
N*****55@yandex.ru
Քաղաքային տրանսպորտի կողմից արտանետված ծխագազերի քանակությունը շատ բարձր է ։
#35
l***********an@yahoo.fr
Երեւանի փողոցների մեծ մասը, բացի կենտրոնից, չունի բարեկարգ և չընդհատվող մայթ։ Շատ հաճախ մանկասայլակով քայլելիս ստիպված ես լինում անցնել փողոցի երթևեկելի հատվածով, ինչը վտանգ է ներկայացնում և' հետիոտների, և' վարորդների համար։
#28
n************85@mail.ru
Օդի աղտովածություն, աղբով լի փողոցներ, ամենուր գարշահոտություն, այգիները անխամ, չորացած բնություն, ամենուր ծխախոտի մնացորդներ, բնակիչների շները շենքերի մուտքի մոտ իրենց կարիքնեը հոգում են, պատհաններից, որտեղ պատահի ձեռի եղածը նետում են, փողոցները աղբի մեջ կորած…
Մենք չենք սիրում մեր երկիրը, մեր հողի նկատմամբ շատ անտարբեր ենք, արհամարական վերաբերմունք ունենք, դրա համար պատժվում ենք… Հողը ում որ պետք է, նա էլ վերցնում է…
Ի ցավ սրտի…
#17
ar*****@rambler.ru
Հաշվի առնելով, որ փոշու ահռելի չափերը կապված են անկանոն ու չվերահսկվող շինարարության հետ, կառաջարկեի շին ոլորտում օրենսդրական նորմերով կարգավորել շինարարության ընթացքը, պարտադիր պահանջ մտցնել ոչ թե ձևական բրեզենտներով տարածքի պարսպապատում, այլ այնպիսի մեխանիզմների ներդրում, որոնք թույլ են տալիս շինարարության ժամանակ հնարավորինս քիչ փոշու գոյացում։ Օրինակ քարի ֆասադների հարթեցման ժամանակ փոշեկուլի կիրառում։ Բազում լուծումներ կան, որոնք կիրառվում են արտերկրում շենքերի կառուցման ընթացքում։
Ինչ վերաբերում է աղբին, պետք է գիտակցել որ մեր հասարակությունը առանց խիստ մոտեցման, դժվար թե հետ կանգնի իր քաղաքն աղտոտելու բուռն ցանկությունից, ուստի հազարավոր պարեկների պարապ ժամանակը պետք է տըամադրվի տվյալ խնդրի հսկողությանը ու տուգանելուն օրինախախտներին, ինչպես նաև խիստ հսկողություն է պետք մաքրման աշխատանքներ իրականացնողներին, ովքեր փոխանակ աղբը շաքրեն, այն ավլում և լցնում են ծառերի տակ
#12
g********nm@gmail.com
Վերցնել չբնակեցված/լքված երևանյան շինությունները և կառուցել կայանատեղիներ:
#9
h**********11@gmail.com
Անհրաժեշտ է իրականացնել աղբի վերամշակման ծրագիր, տեսակավորել աղբը, աղբը հավաաել և տե սփոխել օրական երկո ւյ անգամ։
1
Թոփ-10 խնդիրների վերլուծություն
Հայաստանի և աշխարհի փորձագիտական ​​հանրության կողմից
2
Քաղաքացիների առցանց քվեարկություն
Խնդիրների առաջնահերթությունը որոշելու և լուծումներ գտնելու նպատակով
3
Որոշումների մշակում
Երևանի՝ ընդգծված խնդիրը լուծելու նպատակով՝ հաշվի առնելով համաշխարհային լավագույն փորձը և փորձագիտական ​​վերլուծությունները
Խնդիրներ
Փոշի
Երեւանում բարձր է փոշու մակարդակը։ Այն լցվում է աչքերդ, անցնում թոքերդ և ծանր հիվանդությունների պատճառ դառնում
ՀԵՏևԱՆՔՆԵՐԸ ԲՆԱԿԻՉՆԵՐԻ ՀԱՄԱՐ
  1. Աչքերի հետ կապված խնդիրներ՝ բորբոքում, ալերգիա, եղջերաթաղանթի վնասվածք
  2. Ուռուցքաբանական հիվանդությունների ռիսկի բարձրացում
ՊԱՏՃԱՌՆԵՐԸ և ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ
  1. Ոչ մետաղական նյութերի հանքերը քաղաքի շրջակայքում
  2. Շինհրապարակներում բնապահպանական պահանջների անտեսումը
  3. Ավազով և խճաքարով պատված մեծ թվով քաղաքային ամայի տարածքները
  4. Սիզամարգերի և ծառերի շուրջ չորացած հողը
  5. Քաղաքում գտնվող գործարանները
ԼՈՒԾՈՒՄՆԵՐ

Քվեարկությունից հետո փորձագետները առաջնահերթ խնդրի պատճառներից մեկի լուծումներ կառաջարկեն

ՆԱԽԱԳԾԻ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԸ
Փորձագետների անունները կհրապարակվեն Երեւանի ավագանու ընտրություններից հետո։ Պատճառը կարդացեք ՀՏՀ-ում
  • Ճարտարապետ (աշխարհի լավագույն 50-ում ընգրկված համալսարանի մագիստրոս), ուրբանիստ, նկարիչ (գեղարվեստա-ուրբանիստական պրակտիկաներ), նախկին դասախոս, միջառարկայական ստուդիայի հիմնադիր
  • Ուրբանիստ, ինժեներ
  • Ուրբանիստ, ճարտարապետության քննադատ, ճարտարապետության պատմաբան, քաղաքային պրակտիկաների դասընթացի հեղինակ
  • Ճարտարապետ, ճարտարապետական ​​բյուրոյի համահիմնադիր, մասնագիտացված լրատվամիջոցների հեղինակ
ՇԱՀԻ՛Ր 1 ՄԻԼԻՈՆ ԴՐԱՄ
Եթե գտնես կապ Yerevote նախագծի եվ որեվէ կուսակցության միջեվ
Մեր հրապարակումների մեկնաբանություններում հաճախ ենք տեսնում անվստահություն «Yerevote» նախագծի նկատմամբ։ Ոմանք գրում են, որ մենք իշխանամետ նախագիծ ենք և գործում ենք միայն ընտրությունների նախաշեմին։ Բայց դա այդպես չէ:

Մենք քաղաքացիական նախաձեռնություն ենք, «Yerevote» նախագիծը կուսակցությունների հետ կապված չէ և չի գործում իշխանությունների կողմից։ Մեզ միավորում է սերը դեպի Երևանը և այն ավելի լավը դարձնելու ցանկությունը, ոչ թե քաղաքականությունը։

Այդ պատճառով մենք որոշեցինք հայտարարել մրցույթ. եթե գտնես «Yerevote» նախագծի և որևէ կուսակցության միջև կապի ապացույց, մենք քեզ կվճարենք 1 միլիոն դրամ, կջնջենք բոլոր հրապարակումները և կփակենք նախագիծը։
Մրցույթի պայմանները.

Անհրաժեշտ է ներկայացնել փաստացի ապացույց «Yerevote» նախագծի գործողությունների վերաբերյալ, որոնք բխում են որևէ կուսակցության շահերից։ Նման ապացույց կարող է լինել գումարի փոխանցումը նախագծին, նամակագրության սքրինշոթները, մեր սոցիալական ցանցերում և կայքում հօգուտ որևէ թեկնածուի քարոզչությունը և այլն։ Ապացույցը կարող ես ուղարկել կայքում, կամ տեղադրելով այն սոցիալական ցանցերում (Instagram, Facebook)՝ նշելով @yerevote էջը։ Մենք հենց նույն օրը կապ կհաստատենք քեզ հետ։
Բայց չմոռանաս նաև կայքում քվեարկել քեզ ամենաշատը հուզող խնդրի օգտին։ Փոխի՛ր Երևանը
ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
  • Փորձագիտական ​​հանրությանը ներգրավել քաղաքային խնդիրների վերլուծության գործում խնդիրների պատճառներն ու աղբյուրները բացահայտելու, ինչպես նաև հետևանքները կանխատեսելու համար
  • Քաղաքացիներին ներգրավել Երևանի բարեկարգման գործընթացում՝ կարծիքների հավաքագրման և քաղաքային միջավայրի արդիական խնդիրների օգտին քվեարկության միջոցով
  • Զարգացնել Երևանը՝ հաշվի առնելով ամենահրատապ խնդիրների վերաբերյալ համաշխարհային լավագույն փորձը, և մշակել պատրաստի լուծումներ քաղաքում իրագործման նպատակով
ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ
ՄԵԶ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ՁԵՐ ԿԱՐԾԻՔԸ
Ուրախ կլինենք ստանալ ձեր կարծիքները քաղաքի խնդիրների և դրանց լուծման տարբերակների վերաբերյալ, ինչպես նաև ողջունում ենք նախագծի շուրջ ցանկացած գաղափար և առաջարկ: Ակտուալ խնդիրները և առաջարկները կհրապարակվեն կայքում և սոցիալական ցանցերում (առանց հեղինակի անունը կամ կոնտակտները նշելու)